ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում»
Արխիվ 12-16
ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «Բոլոր
տանը մնացածները նման հայտարարություններ են
անում»
Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին կներկայացնեն, թե որ փուլում են ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները՝ վստահեցնելով, որ այս փուլում Դաշնակցությանը տրամադրվելիք պորտֆելների հարց չի քննարկվում:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ «Հանրապետականը» ՀՅԴ-ի հետ երկարաժամկետ համագործակցություն է ակնկալում, որտեղ պատասխանատվությունը հավասարապես բաշխված կլինի:
«Ճանապարհ ենք գնալու, եթե գնում ենք համագործակցության, չի բացառվում, որ ձևաչափը լինի կոալիցիոն, իսկ այդ պարագայում կան երկու կուսակցությունների գաղափարներ, ծրագրեր, որոնք պետք է համընկնեն: Կոալիցիան նշանակում է կրել ամբողջ պատասխանատվությունը, իսկ դրա համար պետք է ընդհանրացվեն գաղափարական մոտեցումները, այսինքն՝ այն բոլոր մոտեցումները, որոնք անհրաժեշտ են երկրի պատասխանատվությունը կրելու համար»,- նշեց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն մեկ «ամուսնանում» են՝ մեկ «բաժանվում», ասաց. «Բնականաբար բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում»: