Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ) «Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է Ո՞ր գինիներն են համադրվում պանրի հետ Կյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածը Բրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունը

ԹԱՏՐՈՆՆ ԻՐ ԶԱՎԱԿԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԶՐԿԻ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ԹԱՏՐՈՆՆ ԻՐ ԶԱՎԱԿԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԶՐԿԻ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Արհեստների եւ արվեստի քաղաք Գյումրին բոլոր ժամանակներում հետաքրքիր է եղել իր բնակիչներով, որոնցից յուրաքանչյուրն իր աշխատանքով եւ ստեղծագործական մտքով եւս մեկ վառ երանգ է ավելացրել մշակութային քաղաքի գունապատկերին:   2016թ. Գյումրին հռչակվեց <<Երիտասարդական մայրաքաղաք>>, թե ինչպե՞ս են ստեղծագործում գյումրեցի երիտասադները , ի՞նչ խնդիրներ ու առավելություններ ունի Գյումրու թատրոնը, այս և այլ հարցերի շուրջ <<Իրավունքը>> զրուցեց Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան՝ ԱՐՍԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հետ:

 

-Լինելով գյումրեցի երիտասարդ, ըստ Ձեզ Գյումրիում երիտասարդ դերասաններն ու ընդհանրապես երիտասարդներն հնարավորություն ունե՞ն կայանալու իրենց բնագավառում:

 

-Եթե ընտրել ես դերասանի մասնագիտություն Գյումրիում՝ դա այլ բան է, իսկ որևիցե այլ մասնագիտություն է բոլորովին այլ... Որպես դերասան կայանալու համար Գյումրին ամենաիդեալական քաղաքն է, որպես հանրապետության բոլոր ժամանակների արվեստների ու արհեստների քաղաք, իսկ մեր՝ առայժմ միակ թատրոնը որն ունի 150 տարվա պատմություն լավ հիմք է երիտասարդին կայանալու և հաստատվելու համար, քանզի դու հնարավորություն ունես տեսնելու, սովորելու և բեմ բարձրանալու այն բազմաթիվ տաղանդավոր ու վաստակ ունեցած արտիստների հետ, ովքեր ստեղծագործում են մեր թատրոնում, իրենցից սովորելու շատ բան կա... Իսկ մնացած մասնագիտությունների հետ կապված կասեմ, որ դժվարություններն ավելի շատ են,  հնարավորությունները՝ քիչ, իսկ մայրաքաղաքում համեմատած մյուս մարզերի ՝ այլ է:

- Ո՞րն է ամենակարևոր հատկանիշը, որ պետք է ունենա դերասանը, իհարկե, բացի մասնագիտության նկատմամբ ունեցած սիրուց ու բնատուր տաղանդից

- Կարևոր հատկանիշներ շատ կան դերասանի համար՝ սկսած ապրելակերպից. այո՛, դերասանը նույնիսկ իր ապրելակերպով պետք է տարբերվի, դերասանը չպետք է մտածի կենցաղի մասին, պետք է առանձնանա  իր վարվելակերպով, աշխատասիրությամբ, հարուստ ինտելեկտով, կարծում եմ առաջնային հատկանիշները սրանք են դերասանի համար

-Ինչի՞ կարիք ունի այսօր թատրոնը. Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել հայ թատրոնի հանդիսատեսին:

-Հարցին լիարժեք պատասխան տալ չեմ կարող: Կպատասխանեմ որպես այդ թատրոնի երիտասարդ դերասան, կուզենայի թատրոնս էլ ավելի շատ գրագետ ու ճիշտ հանդիսատես ունենար: Երևի ցանկացած թատրոն այսօր լավ հանդիսատեսի կարիք ունի, բայց միևնույն ժամանակ կուզենամ, որ ոչ բոլորը գան թատրոն, ոչ բոլորը հասկանան, թե ի՞նչ է առհասարակ թատրոն ասվածը: Կուզենամ մեր հանդիսատեսը չկորցնի ակնածանքը թատրոնի նկատմամբ, կուզենամ միշտ թատրոն գալուց իրենց ամենագեղեցիկ ու տոնական զգեստը հագնեն: Մենք ունենք շատ լավ հանդիսատես , բայց ափսոս քիչ են... իսկ թե տեխնիկական կամ  նյութական առումով ի՞նչ է պետք թատրոնին ես չեմ կարող պատասխանել, նմանատիպ հարցերով զբաղվում են համապատասխան մարմինները:

Կա՞ կերպար, որ սկզբունքորեն չեք մարմնավորի կինոյում և թատրոնում:

-Երբեք չեմ մտածել այս մասին, բայց լավ հարց տվեցիք, այս պահից սկսած կմտածեմ և մերհաջորդ հարցազրույցին արդեն հստակ կպատասխանեմ:

-Կնշեք Ձեր և Ձեր խաղացած դերերի՝ բնավորության նմանություններն ու առանձնահատկությունները։

-Ասեմ , որ բոլորովին վերջերս եմ միացել թատրոնին՝ մոտ երկու տարի առաջ, այդիսկպատճառով հարուստ դերացանկ չունեմ, իսկ ինչ կերպարներ էլ որ մարմնավորել եմ, բոլորն էլ ժամանակի ընթացքում ձուլվել են ինձ, ես՝ իրենց, բոլորն էլ դարձել են իմը և եթե չունենայինք էլ ընդհանուր գծեր, ակամայից ձեռք կբերեինք: Առայժմ չեմ խաղացել մի դեր, որը նման լինի ինձ այս կամ այն ձևով՝ բնավարությամբ կամ շարժուձևով: Եղել են կերպարներ, որոնց հետ ունեցել եմ ընդհանուր գծեր, բայց դրանք շատ հաճախ աննկատ են մնացել:

-Թատրոնը վերջերս նշեց իր 150 ամյակը, որպես 150 տարվա պատմություն կերտած թատրոնի երիտասարդ ներկայացուցիչ, ի՞նչ եք զգում ամեն անգամ բեմ բարձրանալիս:

-Դա անբացատրելի է, չեմ կարող նկարագրել ի՞նչ եմ զգում, երբ ամեն անգամ բեմ եմ բարձրանում, 150 տարվա պատմություն ունեցող բեմ, որտեղ խաղացել են Վահրամ Փափազյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը և շատ ու շատ անվանի արտիստներ... Ներեցեք, բայց դա իմն է, շատ թանկ արժեք է  և այդ զգացողությունը չեմ կարող կիսել բոլորի հետ... դա իմն է...

-Կարծիք կա, որ թատրոնը եսասեր է ու չի սիրում համատեղություններ, ինչպե՞ս եք համատեղում մասնագիտականն ու անձնականը:

-Սխալ կարծիք է, համամիտ չեմ, չգիտեմ ինչ նկատի ունեք համատեղություն ասելով, բայց կոնկրետ անձնականին երբեք չի խանգարի թատրոնը, ինչքան էլ եսասեր լինի՝ իր զավակին երբեք չի զրկի երջանիկ լինելու հնարավորությունից:

-Ցանկություն կա՞ արդյոք խաղալ այլ թատրոններում: Ո՞ր դեպքում կթողնեք հարազատ թատրոնը:

-Այլ թատրոններում խաղալ, իհարկե, կուզենամ, դերասանի համար նույնիսկ անհրաժեշտ է հանդես գալ տարբեր բեմերում, կխաղամ, բայց մի նախապայմանով՝  խաղալ ու նորից  վերադառնալ իմ թատրոն, իմ հարազատ թատրոն: Իսկ հարցի երկրորդ մասին նույնիսկ չեմ էլ ուզում անդրադարնամ:

- Հաճախ պատահականությունները դառնում են ճակատագրական: Ձեր կյանքում եղե՞լ է նման պատահականություն:

-Պատահականություններին առհասարակ չեմ հավատում, ինձ համար պատահական ու հենց այնպես ոչինչ չի լինում: Միշտ համարել եմ, որ իմ կյանքում պատահականություններ չեն եղել, ինչ եղել է՝ եղել է անհրաժեշտաբար, ուրեմն այդպես պիտի լիներ:

- Ո՞ւմ կհայտնեք ձեր կյանքի ամենամեծ շնորհակալությունը:

- Ինքս ինձ...

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ






Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում «ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններովԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ ԷՈ՞ր գինիներն են համադրվում պանրի հետԿյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածըԲրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունըԸնդդիմության ստերը. Նարեկ Մալյան«Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգերՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրըՄերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ողբերգություն, վթար, թե՞ գաղտնի «օպերացիա»Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆԱպոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ ԿոպիրկինՏելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՍի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուրՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը«Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ ՄեդվեդևԶննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՌուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ)Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում2025 թվականի թոփ 5 աստղագիտական ​​իրադարձություններըՎարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքինՆշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենըՀաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ ՄեդվեդևՄեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտումԿիսաբաց կրծքեր ու հայկական պար. Սոֆի Դևոյան կրտսսրի «տարազը» բուռն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում (Video)Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ ԳեղամյանՄենք դեմ ենք պատրանքային խաղաղությանը. իշխանության խնդիր չէ սա՝ ժողովրդի անվտանգությունն է. Անահիտ ԵղոյանՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀամայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է ԲաքուՈվ է Ռոզա Դավթյանի տալըՄանկական օնանիզմ (դեռահասների ձեռնաշարժություն). Շուտով «Բժշկի մոտ»Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ. Սերժ ՍարգսյանՀույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործովՄարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top