ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

«ԳՅՈՒՂՈՒՄ ՍՈՒԳ Է». ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ ՍՊԱՆՎԱԾՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ԳՅՈՒՂՈՒՄ ՍՈՒԳ Է». ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ ՍՊԱՆՎԱԾՆԵՐԻՆ


«Այսօր հողին կհանձնեն Արագածավանում համագյուղացու կրակոցներից սպանված Վարդգես Գասպարյանի եւ Արտյոմ Խամոյանի դիերը, իսկ հրազենային վիրավորում ստացած Արման Խամոյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից` պատրաստվում է մասնակցել հորեղբոր հուղարկավորությանը, նրա մոտ թեթեւ վնասվածք էր»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը:

Անդրադառնալով գյուղում տիրող իրավիճակին գյուղապետը նկատեց.

- Բոլորը սգի մեջ են, ամեն ինչ էնքան պատահական եղավ, որ ոչ ոք չհասկացավ` ինչո՞ւ, ինչպե՞ս: Ախր, որ ասեմ թշնամիներ են եղել` էդպես չի, ճիշտ է` քսան տարի առաջ եղել է նման բան, բայց հիմա ախպերների նման էին: Ալկոհոլի ազդեցության տակ էլ չեն եղել, թե ոն՞ց է եղել, որ պահի տակ հիշել են քսան տարի առաջվա թշնամությունը ու ինչի` պարզ չի, էլի բան չէր լինի եթե էդ հրացանը Սեթոյի ձեռքի տակ չլիներ:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ