ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

«ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ Է` ԵՏՄ ԱՆԴԱՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒՆԻ ՍԵՐՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Արխիվ 12-16

«ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ Է` ԵՏՄ

ԱՆԴԱՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԵՏ  ՈՒՆԻ  ՍԵՐՏ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վերջերս հայտարարել է, որ Ղազախստանի հետ հարաբերությունները ճանապարհ են բացում դեպի Եվրասիական տնտեսական տարածք: Իսկ Թուրքիան  Ղազախստանի համար միջոց է նաեւ ԵՄ անդամ դառնալու: Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը համարում է, որ այս հայտարարությունը ուղղված է ոչ թե ԵՏՄ անդամագրվելուն, այլ ընդհանրապես եվրասիական տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացմանը. «1990-ականներից մինչ այսօր Թուրքիայի համար կարեւոր է իր դերակատարության մեծացումը  եվրասիական տարածքում: Թուրքիան ցանկանում է ՌԴ-ին ցույց տալ ԵՏՄ անդամի` Ղազախստանի հետ իր սերտ հարաբերությունները»,- ասաց պարոն Հովսեփյանը:

Արդյոք Թուրքիան հույս ունի Ղազախստանի միջոցով կարգավորել ռուս-թուրքական լարված հարաբերությունները: Թեեւ Թուրքիան Ռուսաստանին ցույց է տալիս ատամներ, սակայն փորձում է նաեւ շփման եզրեր գտնել:

Անդրադառնալով թուրք-քրդական  հարաբերություններին` Լեւոն Հովսեփյանը կարծում է, որ լարվածությունը կպահպանվի Թուրքիայում: Միջազգային հանրությունը չեզոքություն է  պահպանում, քանի որ թուրք-քրդական խնդիրը համարում է  Թուրքիայի ներքին խնդիր: Չնայած սա արդեն տարածաշրջանային հարց է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ