ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ԱԿՆԱԲՈՒՅԺ. «ՄԻՖ Է, ԹԵ ՇԱՏ ՁՈՒԿ ՈՒՏԵԼԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԴՐԱԿԱՆ Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱԿՆԱԲՈՒՅԺ. «ՄԻՖ Է, ԹԵ ՇԱՏ ՁՈՒԿ ՈՒՏԵԼԸ

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ  ԴՐԱԿԱՆ Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ».

ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Ս.Վ. Մալայանի ակնաբուժական կենտրոնի տնօրեն,  պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում խոսեց ակնաբուժական խնդիրների,  կենտրոնի ձեռքբերումների մասին: «Մալայան կենտրոնն այսօր եզակի այն  բժշկական հաստատություններից է, որը հագեցված է եվրոպական նոր, թանկարժեք բժշկական սարքավորումներով: Կենտրոն դիմում են թե մեծահասակները, թե մինչեւ 10-12 տարեկան երեխաները»:

Որոնք են ակնաբուժական տարածված հիվանդությունները: Մալայանը թվարկում է` տարիքային կատարակտ, գլաուկոմա, որը  հաճախ զարգանում է թաքնված, եև մարդն անդառնալիորեն  կուրանում է:

ինչ ազդեցություն ունի համակարգիչը տեսողության վրա: Այս հարցը հետաքրքրում է  շատերին: Մասնագետի խոսքով` համակարգչից 40-50 րոպե օգտվելուց հետո  անհրաժեշտ է հինգ րոպե աչքը հանգստացնել: «Կարելի է, օրինակ, 5 րոպե դուրս նայել պատուհանից: Համակարգչի առջեւ երկար աշխատելը հանգեցնում է, այսպես ասած, աչքի չորացմանը»:

Պրն Մալայանը հորդորում է ազգաբնակչությանը օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ, աչքի համար նախատեսված վարժություններ անել:

Հանրության համար ընդունելի այն կարծիքը, թե մեծ քանակությամբ ձուկ օգտագործելը օգտակար է տեսողությանը, Մալայանը հերքեց. «Դա միֆ է: Պարզապես ձուկն իր մեջ ֆոսֆոր է պարունակում, իսկ ֆոսֆորը  լույս է արձակում: Գուցե այդ լույսն էլ նույնացնում են աչքի լույսի հետ»:


Մանրամասները տեսանյութերում.







 

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ