ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ՄԱՐԶԻՉՆԵՐՆ ԱՆՑԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԱՐԶԻՉՆԵՐՆ ԱՆՑԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

 

 

 

 

Շուրջ 80 մարզիչներ մասնակցել են մարզչական որակավորման թեստային քննության, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։ Քննության արդյունքում մարզիչները կստանան համապատասխան հավաստագիր, առանց որի տվյալ մարզիչը իրավունք չի ունենա բռնցքամարտիկ ներկայացնել Հայաստանի առաջնությունում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի խոսքով այս նախաձեռնությունը կկանխի պատահական մարդկանց մուտքը մարզչական աշխարհ. «Քննության արդյունքում մարզիչները կստանան համապատասխան հավաստագիր։ Սա չի վերաբերվում այն մարզիչներին, որոնք AIBA-ի կողմից ունեն համապատասխան հավաստագիր: Մարզչական որակավորման քննությունը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այս ամենի նպատակը մեկն է՝ կանխել պատահական մարդկանց մուտքը մարզչական աշխարհ: AIBA-ի կանոնադրության համաձայն մարզիչները պարտադիր պետք է հանձնեն որակավորման քննություն: Այն մարզիչները, որոնք չեն ունենա համապատասխան հավաստագիր ֆեդերացիայի կողմից` իրավունք չեն ունենա Հայաստանի առաջնությունում ներկայացնել բռնցքամարտիկներ։ Հավաստագիրը տրամադրվում է 4 տարով: Բացի դրանից մարզիչները կանցնեն նաև դասընթացներ: Այս քննությունը դեռևս մեկ աստղի համար է: Առավելագույն որակավորումը 3 աստղ է»,-նշել է Արթուր Գեւորգյանը: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքմարտի ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ