ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

«NO COMMENT». ԿԱՆԴԱՄԱԿՑԻ՞ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

«NO COMMENT». ԿԱՆԴԱՄԱԿՑԻ՞ ՎԻԿՏՈՐ

ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ


 

Վերջին շրջանում մամուլը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոյանը կլինի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության կորիզը: Տեղեկությունը ճշտելու համար «Իրավունք»-ը զանգահարեց Վիկտոր Սողոմոնյանին, ով  հերքեց այդ լուրերի իսկությունը:

Մեր հարցին` Վիկտոր Սողոմոնյանն ունի՞ ցանկություն զբաղվելու քաղաքականությամբ, պատասխանեց. «Չեմ մտածել այդ մասին: Կմտածեմ, Ձեզ կպատասխանեմ»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվ կյանք վերադառնալուն, Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ասաց, որ այդ թեմայի շուրջ որեւէ քննարկում չի եղել, որ կարողանա տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցին. «Անգլերեն ասում են` no comment: Այսինքն` մեկնաբանություն չեմ կարող տալ»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ