ԿՐԿԻՆ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ Է ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ
Արխիվ 12-16
ԿՐԿԻՆ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ Է ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ
Այս օրերին, ինչ է թե մայրաքաղաքում փոքր ինչ ձյուն տեղաց, երեւանցիները կրկին հայտնվեցին խայտառակ խցանումների մեջ: Եթե սա լավ առիթ է, որպեսզի ճանապարհային ոստիկանները մեղքը գցեն քաղաքապետարանի, կամ համապատասխան գերատեսչության վրա, փողոցների ձնախառը վիճակի համար, ապա այսօր արդեն այդ պատճառը չկա, քանի որ հենց Բաղրամյան պողոտայում ձյան հետք անգամ չկա: Բաղրամյանի վրա գտնվոց Չեխովի հանրակրթական, էլիտար համարվող դպրոցի տարածքում, խայտառակ իրարանցում է սկսվել: Ինչպես հայտնի է վերոնշյալ դպրոց են հաճախում հիմնականում չինովնիկների, օլիգարխների երեխաները, ուստի այդ հանգամանքը ՃՈ-ին հետ է պահում գոլդ համարանիշներով մեքենաների տերերի հավին քշա չանելը: Այս հանգամանքը եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ ճանապարհային ոստիկանության մոտ ամենալավը դա հարկեր ու տուրքեր նշանակելն ու պահանջելն է, թե ինչ կկատարվի այս կամ այն պողոտայում էական չէ:
Իդեպ հիշեցնենք, որ վերոնշյալ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը վերջերս հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում, ով հանդիսանում է Ծաղկաձորի <Ալպինա> հանգստյան տան սեփականատերը, չնայած, որ նա մեզ հետ զրույցում հերքել է դա:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ