Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

ՈՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ԴԱՐ 21-Ը ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Արխիվ 12-16

ՈՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ԴԱՐ 21-Ը ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

 

Օրերս «ՄԿՌ մեդիա-Արմենիա» ընկերության տնօրեն Տիգրան Հակոբյանը հանդես է եկել եւ ասել, որ ընկերության մի մաս են կազմում «21tv» հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ «Արձագանք FM 103.5»  ռադիոկայանը, «Դոմինանտ Փրոդաքշն» արտադրական ընկերությունը, «Մեդիա Ֆոկուս» գովազդային գործակալությունը: Վերոնշյալ մեդիահարթակների խոշոր բաժնետերերն են «ՄԿՌ մեդիա» հոլդինգը (Ռուսաստանի Դաշնություն) եւ հոլդինգի բաժնետերերը: Հիշեցնենք, որ նախկինում դար 21 հեռուստաընկերությունը պատկանում էր ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ով այս օրերին զբաղված է սեփական խնդիրներով:

Նշենք, որ մեր տեղեկություններով, «ՄԿՌ մեդիա-Արմենիա»-ն, որի հապավումը` Միխայիլ, Կոնստանտին եւ Ռաիսա, ընկերության փաթեթի մեծ բաժնեմասը պատկանում է վերոնշյալ անունով մարդկանց, ովքեր, ըստ տեղեկությունների, մոտ են կանգնած ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժային: Ավելին, այդ հապավումով մարդիկ ՌԴ-ում եւ Կիրգիզիայում ունեն ռազմական գործարաններ եւ հանդիսանում են պաշտպանական համալիրի անդամներ:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ