Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՇՐՋԱԿԱ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՇՐՋԱԿԱ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ

 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ  Հայաստան-ԵՄ  բանակցություններին: Բանակցությունները կառուցողական փուլում են:  «Կարծում եմ` կհասնենք փոխադարձ ընդունելի լուծման»,- ասաց Սվիտալսկին:

Դեսպանը` հույս ունի, որ Հայաստանն առանց փոփոխությունների կընդունի ԵՄ-ի շրջանակային համաձայնագրի քաղաքական մասը, որը  վերաբերում է արժեքներին, ժողովրդավարությանը, անվտանգությանը, որից հետո պետք է ճշտել առեւտրային համագործակցությանը վերաբերող դրույթներ:

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքից պարզ դարձավ, որ եվրոպական կառույցներն ուշի ուշով հետեւելու են  ընտրական օրենսգրքի մշակմանը, գալիք խորհրդարանական ընտրություններին` որոշելու`արժե՞ շարունակել ֆինանսավորել  Հայաստանին, թե՞ ոչ:

Հ.Գ. Եթե Հայաստանը ցանկալի է ընդունի  համաձայնագրի քաղաքական մասը`առանց  փոփոխությունների, արդյոք սա չի նշանակում, որ համաձայնագրի քաղաքական մասում կան կասկածելի, մեր հանրության համար խորթ դրույթներ, որոնք ԵՄ-ը ամեն գնով ցանկանում է հրամցնել մեզ: Նման փորձ, ի դեպ, արդեն եղել է մինչ սահմանադրական հանրաքվեն, երբ Վենետիկի հանձնաժողովը միասեռ ամուսնությունների մասին դրույթը ցանկանում էր խցկել նոր սահմանադրության տեքստում, սակայն ապարդյուն: Միգուցե հիմա նորի՞ց նույնն են փորձում անել: Ինչեւէ, սպասենք զարգացումներին:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ