Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

ԲՀԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

 

Այն լուրը, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա ստեղծելու ծրագիրը գրեթե դարձել է իրականություն, խիստ դժգոհություն է առաջացրել ԲՀԿ-ում: Ինչպես հայտնի է ԲՀԿ-ի մի մասը երազում էր մտնել կոալիցիա, մասնավորապես դրա կողմնակիցներն էին գործարար պատգամավորները: Իսկ քաղաքական թեւը, որը ղեկավարում է Նաիրա Զոհրաբյանը, այդքան էլ հրապուրված չեն ընտրություններից մի քանի ամիս առաջ ընդդիմությունից կրկին իշխանության գիրկը թռնելու հեռանկարով: Ըս որոշ տեղեկությունների ԲՀԿ-ում ներքին լարումները հասել են այն աստիճանի, որ ներսում սկսվել է ստորագրահավաք Նաիրա Զոհրաբյանին կուսակցության ղեկավարից պաշտոնանկ անելու հարցը: Այս պահի դրությամբ, մեր տվյալներով պաշտոնանկության պահանջի տակ ստորագրել են երեք ԲՀԿ-ական պատգամավոր եւ մի շարք ոչ պատգամավոր կուսակցականներ: Նաիրա Զոհրաբյանի դիրքերը թուլացրեց նաեւ այն, որ  ԲՀԿ-ն փաստացի դուրս մնաց ՄԻՊ-ի թեկնածու առաջադրելու գործընթացից:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ