«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ...»
Արխիվ 12-16
«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԿԳՐԱՆՑՎԵՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ,
ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ...»
«Առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, բացառությամբ փետրվարի 14-ին, երբ կնկատվի ամպամածության խտացում, առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ»,- iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով առաջիկա օրերի եղանակի կանխատսումներին ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության ղեկավարի տեղակալ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ, նկատելով.
-Սկսած փետրվարի 12-ից հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնց ազդեցությունը կպահպանվի մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ից մինչև 15-ը և՛ գիշերը, և՛ ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով: Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում, մասնավորապես Իջևան, Բագրատաշեն, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքներում փետրվարի 15-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +15…+18, Արարատյան դաշտում և Երևանում՝ +10…+12 աստիճանի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ