Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

«ՆՇԱՆԱԿԵԼ ԷԻՆ ԴԵՂԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅԼԵՒՍ Ի ԶՈՐՈՒ ՉԷԻՆ ՓՐԿԵԼ ԲԱԼԻՍ ԿՅԱՆՔԸ»

Արխիվ 12-16

«ՆՇԱՆԱԿԵԼ ԷԻՆ ԴԵՂԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅԼԵՒՍ Ի ԶՈՐՈՒ ՉԷԻՆ ՓՐԿԵԼ ԲԱԼԻՍ ԿՅԱՆՔԸ»

 

«Հղի երեխուս գլուխը կերան բժիշկները, եթե ժամանակին հետեւին ու հասկանային ինչ է, հետո էլ տային համապատասխան դեղորայք էրեխես էսօր հողի տակ չէր լինի: Սկզբից հույս են տվել, թե ոչ մի վտանգավոր բան չկա, հետո իբր միանգամից հայտնաբերել են թոքաբորբ, ու մենակ` երբ արդեն թոքաբորբը խորացված էր նշանակել են դեղեր, որոնք այլեւս ի զորու չէին փրկել բալիս կյանքը»,-մեզ հետ զրույցում արցունքները մի կերպ զսպելով պատմեց հունվարի 2-ին Հանրապետական ծննդատանը մահացած 20-ամյա հղիի` Գրետա Տոնոյանի մայրը Արմինե Տոնոյանը:

Դստերը կորցրած մայրը վստահեցնում է.

- Մենք գնալու ենք մինչեւ վերջ, որ էրեխիս գերեզման հասցնողները պատժվեն, էրեխուս հետ բերել չեմ կարա, բայց իրեն հողի տակ պարկացնողները պետք է պատասխան տան:

Նշենք, որ վերոհիշյալ դեպքով հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ