«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՈՐ-ԲԱՆԻ ԳԵՐԻ ԼԻՆԵԼ
Արխիվ 12-16
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՈՐ-ԲԱՆԻ ԳԵՐԻ ԼԻՆԵԼ
«Իրավունք»-ն այսօր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից պարզեց` հնարավո՞ր է հաջորդ խորհրդարանում լինի պատգամավոր` «Ժառանգություն» կուսակցության ցուցակով` անկուսակցականի կարգավիճակով: «Ես կուսակցության անդամ չեմ: Կուսակցությանն առնչվող հարցերը` կուսակցության հետ»,- ասաց պատգամավորը:
Օրենսդիր անդամի կարծիքով իր քաղաքական ապագան կախված կլինի տեսլականներից: Կա երկու կարեւոր խնդիր` արդյոք քաղաքական ուժերը կցանկանան ինձ տեսնել իրենց ցուցակում: Երկրորդ` ես կցանկանամ ինձ տեսնել որեւէ մեկի ցուցակում: «Նախ ես վստահ չեմ, որ «Ժառանգությունը» միայնակ է մասնակցելու ընտրություններին: Իմ ընտրությունն ինչի եք սահմանափակում: Ես գերի չեմ ցանկանում լինել ինչ-որ բանի»,- եզրափակեց պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ