Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՕՏԱՐԱԾԻՆ ՏՈՆԵՐԸ`ՉԻՄԱՆԱԼՈՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՕՏԱՐԱԾԻՆ ՏՈՆԵՐԸ`ՉԻՄԱՆԱԼՈՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔԵՐԸ

 

Յուրաքանչյուր տարի հայկական եւ օտար  կապված հասարակության մեջ առաջանում են հակասություններ: Տոների սիրահարների համար այդքան էլ նշանակություն չունի տոնի արմատները հայկական են, թե ոչ: Այսպիսով, Սուրբ Սարգսի տոնի փոխարեն նախընտրում են նշել Վալենտինը, Բուն Բարեկենդանի փոխարեն` Հելոուինը եւ այլն: Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի, մասնավորպես`երիտասարդների մեջ ազգային տոները սերմանելու համար մեծ շուքով նշում է դրանք. «Առաքելական եկեղեցին արդեն երկար տարիներ նշում է ազգային տոները, դրանով փորձում ենք մարդկանց հասկացնել, որ մեր ազգայինն ավելի գեղեցիկ է եւ հոգեւոր: Մենք չգիտենք Վալենտինի եւ Հելոունի հիմքերը, նախ դրանց պատմություննը պետք է իմանան: Մարդկանց պետք է հասկացնենք, որ այս ամենն կարող է վնասել իրենց, թեկուզ այն երեխաներին ովքեր առանց գիտակցելու նշում են տոնը»,-անդրադառնալով հայ հասարակության կողմից օտարածին տոների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությանը նշեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեցու խորհրդակատար ՊԱՐԹԵՎ ՔԱՀԱՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Նրա բնորոշմամբ`հայ հասարակության մեջ օտարամոլությունը շատ է, օրինակ իտալացիները կամ այլ ազգի ներկայացուցիչները երբեք չեն նշի հայկական տոները, մանավանդ այն դեպքում, եթե չիմանան դրանց հիմքերը:

Ազգագրագետ ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ համաձայնելով քահանայի հետ փաստեց, որ այսօր հայկական հեռուստաընկերություններն ավելի շատ ցուցադրում են ամերիկյան ֆիլմեր ու մուլտֆիլմեր, քան հայկական: Եվ այս պարագայում մատաղ սերունդը կրում է ոչ թե հայկական, այլ օտարածին մշակույթ.«Ազգային տոները ուսումնասիրելիս տեսնում ենք, որ մենք էլ ենք ունեցել տոներ Հելոոինի նման`նախնիների խորը պաշտամունք, ալելուներ եւ այլն, սակայն դրանք բացարձակ այլ ծիսակարգի մեջ են եղել: Այսօր  ժողովուրդը փնտրում է այն, ինչը կորցրել է: Այդ պատճառով էլ լույսը պետք է ցույց տանք սերունդներին, եթե նրանք լույսը ճանաչեն`խավար չեն գնա: Այսինքն ամեն ինչ պետք է անենք, որ նրանք ճանաչեն ազգային տոները»,-ընդգծեց Հ. Բաղրամյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ