Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ Է»

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ Է»


 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը երեկ մի քանի ընդդիմադիր ուժերի  կոալիցիա կազմելու առաջարկ է հնչեցրել: Ըստ Բագրատյանի` խորհրդարանական ընտրություններից առաջ   ընդդիմադիրների միավորումը հաղթական ֆորմուլա է:  Քանի որ Բագրատյանի առաջարկը վերաբերում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցությանը, «Իրավունք»-ը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` ընդունելի՞ է պատգամավորի առաջարկը կուսակցության համար: «Բովանդակային ու տրամաբանական այդ առաջարկը քննարկման արժանի է: Բայց շատ հարցեր կան պարզելու, որոնք առնչվում են  արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին»,- պատասխանեց կուսակցության փոխնախագահը:

Կուսակցության փոխնախագահից նաեւ հետաքրքրվեցինք` իր համար սպասելի՞ է, որ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի համար ՄԻՊ-ի թեկնածուն Արտակ Կիրակոսյանն է, ոչ թե Զարուհի Փոստանջյանը: «Չեմ մեկնաբանում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ