Երեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծում Թրամփը ներկայացել է որպես Հռոմի պապ Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարը Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ Բնապահպան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համար Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան Պոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ) Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ Խաչատրյան

«ԵՐԲԵՄՆ ՎԱՏ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ«ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ»»

Արխիվ 12-16

«ԵՐԲԵՄՆ ՎԱՏ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ «ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ»»

 

«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ: Երգչուհու հետ զրուցելու եւ իրենց ջերմ բարեմաղթանքները հղելու առիթը բաց չէին թողել ինչպես նրա շատ երկրպագուները, այնպես էլ մեր  ընթերցողները` թե հեռախոսազանգերի, թե ֆեյսբուքյան հարցերի միջոցով: Իսկ հարցերը բազմազան էին` սկսած Ք. Պեպելյանի ստեղծագործական նորություններից` մինչեւ հասարակությանը մտահոգող այս կամ այն խնդիրները:


«ՊԱՐԱՅԻՆ ԵՐԳԸ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ,ՈՐ ՌԱԲԻՍ Է»


- Դուք այն երգչուհին եք, ով ե՛ւ Ֆլորա Մարտիրոսյանի հետ զուգերգ ունի, ե՛ւ Արմենչիկի, կարելի է ասել` ծայրահեղությունից ծայրահեղություն: Ձեզ համար երգարվեստում կա՞ն լավ ու վատ երգիչ-երգչուհիներ, թե` ոչ: (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր)

 

- Երբեմն հակառակ, իրար հետ կապ չունեցող բեւեռները շատ հետաքրքիր արդյունք կարող են տալ: Այո, կարելի է դիտարկել տիկին Ֆլորային եւ Արմենչիկին ծայրահեղություններ, բայց փաստը ցույց է տալիս, որ երկուսի հետ էլ իմ զուգերգերը ունեցան իրենց լսարանը, եւ երկու աշխատանքներն էլ սիրված էին իրենց տեսակի մեջ: Իսկ լավ ու վատ երգիչ-երգչուհիներ ամեն տեղ էլ կան, ովքեր լավ կամ վատ են անում իրենց գործը: Ամեն ինչ ճաշակի եւ ցանկության հարց է, եթե որեւէ մեկն ինձ համար վատ երգիչ լինի, միգուցե մեկ ուրիշի համար լինի ամենասիրելի կատարողը: Եվ իրավունք չունեմ ասելու, թե դու սխալ ես, իսկ ես ճիշտ եմ:

- Ընդհանրապես հայկական ռաբիս երգեր լսո՞ւմ եք: (Գոռ, ք. Փարիզ)

- Ռաբիս ասվածը հարաբերական է: Մի օր տիկին Ֆլորան ինձ մի շատ լավ բան ասաց. նա կարծում էր, որ ռաբիս երգ չկա, այլ կա ռաբիս կատարում: Ամեն ինչ կապված է նրանից, թե երգն ինչպես ես ներկայացնում: Այնպես որ, կարեւոր է կատարողը, եւ եթե ինձ դուր է գալիս այն երաժշտությունը, որը մատուցվում է, լսում եմ այն` անկախ նրանից` կհամարվի ռաբիս, թե` ոչ: Ամեն ինչը դիտարկման հարց է, ու մարդիկ այսօր չեն կարողանում շատ բաներ տարանջատել իրարից: Որեւէ պարային երգ մարդկանց համար կարող է դիտարկվել որպես ռաբիս, բայց պարային երգը դեռ չի նշանակում, որ ռաբիս է: Ռաբիսը, պարզապես, մոտեցում է, երբեմն վատ կատարումը կարող է մարդուն «հունից հանել»:


«ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԱՅՆ ԿԱՐԾԻՔԻՆ ԵՄ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՏԵՂԻՆ Է»


-Ըստ Ձեզ, ինչի՞ վրա է բեւեռված մեր հասարակությունը, եւ ի՞նչ որակ է ձեւավորում արվեստն այսօր: (ՆՈՒՆԵ, ք. Երեւան)

- Լավ արվեստագետներ այսօր կան, որոնց մասին այնքան էլ չեն բարձրաձայնում: Եվ կան շատ մարդիկ, որոնց մասին չարժեր, որ հասարակությունն ուշադրություն դարձներ, բայց անընդհատ տարօրինակ բաներ են խոսում ու լսում իրենց մասին: Չեմ կարող ասել, որ ամեն ինչ շատ լավ է այսօր: Ավելին` որպես արվեստագետ այն կարծիքին եմ, որ մարդկանց մտահոգությունը շատ տեղին է: Համացանցը համենայնդեպս շատ ավելորդ տեղեկատվությամբ երբեմն խանգարում է:

- Երեւանի հին շենքերը քանդելու մասին շատ տարբեր կարծիքներ են հայտնում արվեստագետները, հետաքրքիր է` ձեր կարծիքն այսօրվա Երեւանի դեմքի մասին: (ԱԼԻՆԱ, ք. Երեւան)

- Չգիտեմ ամեն մարդ իր աշխատանքն ինչ կերպ է անում, եւ ովքեր են այս հարցում ավելի լավ տիրապետում տեղեկատվությանը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. որպես քաղաքացի, կուզեի, որ մեր քաղաքում լիներ մի փոքր հատված, որտեղ կլիներ հին Երեւանը: Որեւէ կերպ ինչ-որ մի հատված պահպաներ մեր քաղաքի կոլորիտը, հին շենքեր լիներ, որ մարդիկ գային ու տեսնեին, թե ինչպիսին է եղել Երեւանը նախկինում: Ուզում եմ մի փոքրիկ կտոր մնար Երեւանից ու այդպիսի անկյուն ունենայինք:


«ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍԻՐՈ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՊԱԿԱՍ ՈՒՆԵՆ»


- Ձեր սերնդից շատ երգիչ-երգչուհիներ, ի վերջո, բնակություն հաստատեցին կա՛մ ԱՄՆ-ում, կա՛մ Ռուսաստանում: Ինչո՞վ է պայմանավորված, որ Դուք էլ չբռնեցիք արտագաղթի ճանապարհը: (ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ, ք. Արմավիր)

- Ուրախ եմ, որ կյանքի բերումով ստացվել է այնպես, որ ես Երեւանում եմ ապրում: Ես երեւանցի եմ, այստեղ եմ ծնվել, ծնողներս էլ Երեւանում են ծնվել, ու իմ մանկությունը Թումանյան փողոցում է անցել, որտեղ իմ դպրոցն է, իմ ընկերները, շատ եմ սիրում մեր քաղաքը: Աշխատանքի բերումով, իհարկե, շատ ենք ճամփորդում, եւ կան մարդիկ, ովքեր մնացին, էլ հետ չեկան: Բայց հիմա մի քիչ այլ է ամեն ինչ, Սովետի ժամանակ, երբ մարդիկ գնում էին Միացյալ Նահանգներ, նշանակում էր հավերժ բաժանում: Բայց հիմա այդքան էլ այդպես չէ, եթե մարդիկ որեւէ տեղ գնում են, դեռ իրար տեսնելու շանս կա եւ ամեն ինչ այդքան էլ կորած չէ: Երբեք չգիտես` ինչ կլինի, բայց ուրախ եմ, որ Հայաստանում եմ ապրում:

- Մեր բոլոր արվեստագետներից Դուք եք, որ անտարբեր չեք մնում մանկատան երեխաների նկատմամբ, ձեր դիտարկմամբ` ի՞նչ առաջնային խնդիրներ ունեն մանկատներն ու այնտեղ ապրող երեխաները: (ՏԻԿԻՆ ՍՈՒՍԱՆՆԱ, ք. Երեւան)

- Շնորհակալ եմ, որ ինձ այդ գնահատականն եք տալիս, բայց այն կարծիքին եմ, որ էլի մարդիկ կան, ովքեր հետաքրքրվում են եւ անհանգիստ են այս թեմայով: Մանկատների հետ կապված` ինձ համար առաջին եւ ամենացավալի թեման այն է, որ այնտեղ շատ են երեխաները: Կուզեի, որ նրանք քիչ լինեին, եթե ոչ` ընդհանրապես չլինեին: Շատ երեխաները մանկատներում արդեն լուրջ խնդիր է… Ու առհասարակ, այս աշխարհում ցանկացած երեխա չի ծնվում պատահական, լավ կլիներ, որ երեխաներն ապրեին ընտանիքներում, ու հարցը մանկատներին չհասներ: Ըստ իս, ցանկացած մանկատան երեխա ունի ուշադրության, սիրո եւ ընկերության պակաս` մեր քաղաքացիների, ճանաչված մարդկանց կողմից: Սրանք փոքր ժեստեր են, որ շատ ոգեւորություն են տալիս մարդկանց, երեխաներին, ովքեր այնտեղ են, նաեւ աշխատակազմին:

- Մեր շատ սիրելի Պեպելյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր աջակցությունը սահմանամերձ գյուղերից մեկին: (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ, ք. Մարտունի)

- Այդ գաղափարը ծնվեց, երբ թեժ քննարկումներ էր գնում Էրեբունի-Երեւան տոնակատարության հետ կապված, որ չլինի համերգը: Որոշ առումով մարդիկ հակված էին ասելու, որ համերգի համար պետք չէ գումարներ ծախսել, բայց ամեն ինչ արդեն արված էր նախօրոք: Ավելին` նախապատրաստական աշխատանքների համար այնքան գումար էր ծախսված, որ որեւէ իրավիճակ փոխել արդեն չէր լինի: Միջոցառմանն ընդամենը մի քանի օր էր մնացել, եւ այդ անակնկալ լարված իրավիճակը եղավ սահմանին, որին ոչ ոք չէր սպասում: Հետեւաբար, առաջարկեցի լավագույն կոմպրոմիսային տարբերակը, որը կարող էր լինել` համերգը, եւ մենք` արտիստներով ողջ հասույթը փոխանցենք սահմանամերձ որեւէ գյուղի` օգտակար լինելու համար: Ես առաջարկեցի իմ տարբերակը ու Բաղանիսը ընտրեցի, որովհետեւ ուզում էի հենց սահմանամերձ որեւէ գյուղի օգտակար լինել ու այդպես էլ արեցի:


ՆՈՐ ԵՐԳ, ՆՈՐ ԶՈՒԳԵՐԳ, ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ


- Վերջին շրջանում` եթերներում Ձեզ քիչ ենք տեսնում: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լռությունը: (ՀԱՅԿ, ք. Երեւան)

- Չէի մտածում, թե շատ մեծ դադար ունեմ, ու որեւէ կերպ մարդիկ կհասցնեն ինձ կարոտել: Սա իմ պասիվ շրջանը չէ, իրականում աշխատանքներ արվել են, պարզապես, այս տարվա սկզբում դեռ որեւէ բան չկա, բայց նոր երգ ունեմ ձայնագրված, որը շուտով տեսահոլովակ կունենա: Ի դեպ, շատ պոզիտիվ ու ուրախ երգ կլինի, որն իմ ընկերուհիների մասին է: Երգը նվիրված կլինի աղջիկներին, բոլոր նրանց, ովքեր հավաքվում են  ընկերուհիներով ու մոռանում աշխարհում ամեն ինչի մասին:

- Առաջիկայում կարո՞ղ ենք սպասել զուգերգ Ձեր կողմից: (ԱՆԿԱ, ք. Երեւան)

- Այո, զուգերգ պլանավորում եմ: Այս տարվա մեջ հաստատ կլինի մի զուգերգ` շատ տաղանդավոր ու սիրված արտիստի հետ: Անունը չեմ տալու, բայց ասեմ, որ Մոսկվայում բնակվող հայ երգիչ է:

- Հնարավո՞ր է Քրիստինե Պեպելյանին ինչ-որ մի օր սերիալներում տեսնենք: (ԱՆԱՀԻՏ, Արմավիրի մարզ)

- Սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ եմ ունեցել եւ մինչեւ այսօր էլ երբեմն-երբեմն ստանում եմ, բայց չեմ կարծում, որ երբեւէ սերիալներում ինձ կտեսնեք: Պարզապես, ըստ իս, ես չունեմ այնքան պրոֆեսիոնալիզմ, որ կարողանամ աշխատել պրոֆեսիոնալ դերասանների կողքին: Կուզեի նկարահանվել որեւէ ֆիլմում, ինչ-որ մի փոքր դրվագում, որովհետեւ այնպես չէ, որ երգարվեստն ու դերասանական աշխատանքն իրարից շատ տարբեր ինդուստրիաներ են: Ամեն դեպքում, ամեն մարդ հստակ պիտի գիտակցի իր հնարավորությունները եւ պրոֆեսիոնալիզմն ու հասկանա կարող է, թե` ոչ:

- Ե՞րբ է լինելու Ձեր երեւանյան մեծ մենահամերգը: (Արմեն Սարգսյան, ք. Երեւան)

- Դժվարանում եմ պատասխանել, ես էլ եմ պլանավորում, բայց կստեմ, եթե օր ասեմ, որովհետեւ ինքս էլ չգիտեմ, թե երբ կկարողանամ: Բայց  գիտեմ` ժամանակն է, մտածում եմ այդ մասին, կփորձեմ եւ վերջապես խոստանում եմ…


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք ուրբաթ օրը Iravunk.com-ում:






Երեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծումԹրամփը ներկայացել է որպես Հռոմի պապՀնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարըԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիանՊոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ ԽաչատրյանԻսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլերԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը. Ռուբիո«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են«Փաստ». Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37Ինձ անվանեցին ռուսական գործակալ... պարզապես ճշմարտությունն ասելու համար. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն (Տեսանյութ)Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո)Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակիցԱրամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ Բաբուխանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top