Թրամփը ներկայացել է որպես Հռոմի պապ Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարը Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ Բնապահպան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համար Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան Պոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ) Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ Խաչատրյան Իսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլեր

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. շատերիս համար այս բառը մեր ունեցած ամենամեծ արժեքն է, գուցե մեր ամենամեծ հպարտությունը: Այս արժեքը բաղկացած է մի շարք ենթաարժեքներից, որոնք ստանալու համար պետք է անկախություն բառից առաջ ավելացնել մասնավորեցնող բառեր, ինչպես օրինակ` գաղափարական անկախություն, հոգեւոր անկախություն, ֆիզիկական անկախություն, ֆինանսական անկախություն...Ֆինանսական անկախությունն այժմ ամբողջ աշխարհում ամենաքննարկվող երեւույթներից մեկն է:

 

 

 

Իսկ Դուք ապրո՞ւմ եք Ձեր հնարավորությունների սահմանում, արդյո՞ք Ձեր եկամուտները եւ ծախսերը հավասարակշռված են, կարո՞ղ եք ինքնուրույն հասնել Ձեր ֆինանսական նպատակներին: Դո՞ւք եք կառավարում Ձեր անձնական ֆինանսները, թե՞ դեռ հակառակը:
Ֆինանսատնտեսական համաշխարհային ներկա զարգացումները ֆինանսական գիտելիքների կուտակման պահանջը դարձրել են ոչ թե ցանկալի, այլ պարտադիր բոլորի համար` անկախ տարիքից, սեռից, աշխարհագրական դիրքից, սոցիալական կարգավիճակից: Հարմարավետությունից, ժամանակի խնայողությունից, ապահովությունից ելնելով` ֆինանսաբանկային մի շարք գործառույթներ պարտադիր են բոլորիս համար, ինչպես աշխատավարձը, կենսաթոշակը վճարային քարտով ստանալը, էլեկտրոնային գնում կատարելը, դրամական փոխանցում կատարելը եւ այլն: Այս եւ այլ գործիքներից անվտանգ օգտվել չկարողանալը մեզ կկանգնեցնի ֆինանսական, իրավական եւ այլ խնդիրների առջեւ:
Ֆինանսական անկախությանը հասնելու ամենակարճ ճանապարհը` ֆինանսապես իրազեկ լինելն է: Այս եզրակացությանն են հանգել եւ բնակչության ֆինանսական ունակությունների բարձրացմանն ուղղված քայլեր սկսել իրագործել միջազգային այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD), Եվրոպական հանձնաժողովը (European Commission), Ֆինանսական ներգրավվածության ալյանսը (Alliance for Financial Inclusion) եւ այլն: Ելնելով այս հարցի կարեւորությունից` բազմաթիվ երկրներում պետական կառույցների կողմից կոորդինացվում են սպառողների շահերի պաշտպանության աշխատանքներ: Ֆինանսական կրթումը վերջինիս կարեւորագույն բաղադրատարրերից է եւ մեր երկրում Կենտրոնական բանկի գործառույթներից է 2007 թվականից ի վեր:
ՀՀ կենտրոնական բանկի` «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները-2014» հետազոտության արդյունքներով` Հայաստանում ֆինանսական ունակությունների ինդեքսը գնահատվել է 100-ից 44, ինչը վկայում է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն անձնական ֆինանսների կառավարման դժվարություններ: ՀՀ քաղաքացիները, կենսական անհրաժեշտությունից ելնելով, նաեւ կարեւորում եւ զբաղվում են անձնական ֆինանսների տարբեր ասպեկտների կառավարմամբ, սակայն, գիտելիքների համեմատաբար քիչ լինելու պատճառով, դրանք դեռեւս արդյունավետ չեն: Օրինակ` մեծամասնությունը ժամանակին է վճարում պարտքերը եւ խուսափում է անհարկի պարտքից (միայն 1,7% է նշել, որ պարտք է վերցրել ավելին քան կարող էր), սակայն, թե ինչ են վարկի անվանական եւ փաստացի տոկոսադրույքները, գիտեն ընդամենը 23%-ը:
Իսկ ե՞րբ սկսել կուտակել գիտելիքներ անձնական ֆինանսների ոլորտում: Ոչ այնպես, ինչպես հայկական հայտնի ֆիլմում է ասվում` գուցե վաղը կամ գուցե մյուս օրը (ՎՏՋպՑ ջՈՉՑՐՈ, Ո ՎՏՋպՑ տՏրսպջՈՉՑՐՈ, «Հարսնացուն հյուսիսից»):
Մասնագետները կարծում են, որ այսպիսի գիտելիքների կուտակումը պետք է սկսել ամենավաղ տարիքից: Պետք է երեխաներին եւս սովորեցնել, թե ինչ է փողը, ինչպես է այն կապված իր ցանկությունների հետ: Հայկական ընտանիքներում հաճախ են երեխաներին հեռու պահում փողից, դրա մասին խոսակցություններից: Երբեմն դա արվում է ավանդական ասացվածքները վերհիշելով (Փողը չէ ամենակարեւորը, այն ձեռքի կեղտ է) կամ գրական ստեղծագործությունների ազդեցությամբ (գաղտնիք չէ, որ գրողների մեծամասնությունը չի ապրել բարեկեցիկ կյանքով եւ դրա համար մեղադրել է փող երեւույթին), սակայն փորձը ցույց է տալիս, որ բացասական վերաբերմունքի ձեւավորումը հակառակ ազդեցությունն է ունենում, նրանք սկսում են անզգույշ վարվել այդ փողի հետ, վատնել այն, դառնալ մերօրյա սուրեններ («Պատվի համար», Շիրվանզադե): Իսկ բազմաթիվ երկրներում այսօր երեխաները վաղ տարիքից արդեն սկսում են գումար կուտակել իրենց կրթության համար:
Ֆինանսական կրթման մասնագետներ Ռոբերտ եւ Քրիստի Վոքերներն իրենց «Անձնական ֆինանսներ» գրքում նշում են, որ անձնական ֆինանսներին վերաբերող հիմնային տեղեկատվություն պետք է ունենան բոլորը, իսկ կոնկրետ որոշակի տարիքում պետք է խորացնել գիտելիքներն արդեն որոշակի ուղղությամբ: Նրանք մարդկանց բաժանում են տարիքային 5 խմբերի
գ ֆինանսապես ոչ անկախներ` ծնողների կամ այլ միջոցներով ապրողներ (մինչեւ 16 տարեկաններ),
գ անկախներ` իրենց եկամուտը վաստակողներ (17-ից 24 տարեկաններ),
գ երիտասարդ ընտանիքներ (25-ից 40 տարեկաններ),
գ լքված բներ` երեխաներից առանձին ապրող ծնողներ (41-ից մինչեւ կենսաթոշակային տարիքի հասածներ),
գ թոշակառուներ:
Ամեն մի տարիքային խմբում մեզ անհրաժեշտ են լինում կոնկրետ խումբ ֆինանսական գործիքներ: Այսպես, ըստ Վոքերների, ֆինանսապես ոչ անկախները պետք է լավ իմանան, որ կարող են ավանդային հաշիվ բացել (մեր երկրի օրենսդրությամբ 14 տարեկանից), սկսեն խնայել իրենց կրթության համար:
Ֆինանսական անկախություն ունեցողները պետք է բանկային հաշիվ բացեն, վճարային քարտ ձեռք բերեն, որպեսզի ապահով վայրում պահեն իրենց գումարը, հաշվի քաղվածքներով վերահսկեն իրենց ծախսերը, կարողանան էլեկտրոնային գնումներ կատարել եւ այլն: Այս խմբի ներկայացուցիչները պետք է սկսեն արդեն խնայել ավանդային գործիքներով, որպեսզի իրականացնեն իրենց երբեմնի երազանքները:
Երիտասարդ ընտանիքները պետք է տեղյակ լինեն, որ կարող են իրենց բնակարանը ձեռք բերել հիփոթեքային վարկով: Նրանք պետք է նաեւ սկսեն մտածել ապահով ծերության մասին, կատարեն կենսաթոշակային հատկացումներ: Կարող են ներդրումներ կատարել արժեթղթերում, պարտատոմսերում: Կարող են անհրաժեշտության դեպքում դիմել նաեւ պարտքային գործիքների, ինչպես վարկերի, վարկային գծերի եւ այլն:
Հասուն ընտանիքի անդամ ծնողները պետք է վստահ լինեն, որ իրենց կենսաթոշակային տարիքում եւս նրանք կմնան ֆինանսապես անկախ, ուստի անհրաժեշտ է բարելավել կեսաթոշակային ֆոնդը: Նրանք կարող են ներդրումներ կատարել նաեւ իրենց երեխաների, թոռնիկների համար:
Իսկ թոշակառուները պետք է հետեւեն իրենց կենսաթոշակային հաշիվներին, մնան ֆինանսական հնարավորութունների սահմաններում: Նրանք կարող են արդեն հպարտանալ իրենց անկախ անցկացրած կյանքով, կիսվել իրենց փորձով ու խորհուրդներով հետնորդների հետ:
Մեր բնակչության ֆինանսական իրազեկման նպատակով` «Իրավունք» թերթը նախաձեռնել է ֆինանսական օգտակար թեմաներով` «Ֆինանսներ բոլորի համար» շարքը:
Ուրեմն, հենց հիմա սկսենք գիտելիքներ կուտակել մեր անձնական ֆինանսների վերաբերյալ, ավելի լավ կառավարենք մեր անձնական միջոցները: Մեզ դրա համար կարող են օգնել ՀՀ կենտրոնական բանկի կրթական բուկլետները, www.abcfinance.am կայքը, ինչպես նաեւ «Իրավունք» թերթի «Ֆինանսներ բոլորի համար» շարքը: Այսպես կարող ենք հասնել ֆինանսական եւ, ընհանրապես, անկախության:
Հետեւե՛ք մեր շարքին:
ԱՐԱՔՍ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ





Թրամփը ներկայացել է որպես Հռոմի պապՀնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարըԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիանՊոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ ԽաչատրյանԻսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլերԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը. Ռուբիո«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են«Փաստ». Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37Ինձ անվանեցին ռուսական գործակալ... պարզապես ճշմարտությունն ասելու համար. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն (Տեսանյութ)Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո)Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակիցԱրամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top