Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «ՊՐԱԴՈ» ՄԱԿՆԻՇԻ ՄԵՔԵՆԱՆ ՎԱՐԿՈՎ Է ԳՆԵԼ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵՍ...

Արխիվ 12-16

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «ՊՐԱԴՈ» ՄԱԿՆԻՇԻ

ՄԵՔԵՆԱՆ ՎԱՐԿՈՎ Է ԳՆԵԼ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵՍ...

 

«Իրավունք» թերթն օրեր առաջ գրել էր, որ նախագահի նախկին թեկնածու «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը  գնել է մոտ դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա: «Իրավունք»-ը հետաքրքրվեց` ինչ միջոցներով է գնել մեքենան Անդրեաս Ղուկասյանը: «2007 թ-ին վարկ եմ վերցրել ու գնել այն»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:

Մեր հարցին` նման թանկարժեք մեքենա կարող է  գնել լավ վարձատրվող աշխատանք կամ բիզնես ունեցողը, Անդրեաս Ղուկասանն ասաց, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել էր  նախագահի թեկնածու: «Իմ եկամուտների չափը բավարարում է   (նկատի ունի  նման մեքենա  գնելու համար-խմբ.) »,- ասաց «Նոր Հայաստան»-ի անդամը:

Հ.Գ. Անդրիաս Ղուկասյանն այդպես էլ չմանրամասնեց` հիմա բիզնես գործունեություն ծավալո՞ւմ է կամ որեւէ տեղ աշխատո՞ւմ է, որ  կարողացել է  վարկ վերցնել`թանկարժեք մեքենա գնելու համար:Թե ինչու է «Նոր Հայաստան»-ի անդամը դա գաղտնի պահում, անհասկանալի է, առավելես որ մինի գործարարի կենսագրական տվյալները շատ բան են հուշում: Իսկ միգուցե նախագահական ընտրություններում հացադուլ հայտարարելու շնորհիվ է նա շքեղ մեքենա գնել: Ի վերջո, քաղաքական դաշտում ոչ ոք հենց այնպես  ոչինչ չի անում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ