Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

«ՊԱՏՎՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՆ ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՈՐՈՎ ԱՆՑԵԼ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ՊԱՏՎՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՆ ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՈՐՈՎ ԱՆՑԵԼ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ»


Երիտասարդ  դուդուկահար ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով  դեռ  փոքր  տարիքից տիրապետել է այդ հոգեհույզ գործիքին` դուդուկին, օրերս ներկայացրեց իր դեբյուտային «Չարենցավան» անվանումով ձայնասկավառակը, որտեղ ներառված է  9 գործիքային երաժշտություն` Նարեկացուց, Սայաթ-Նովայից, գուսան ից մինչեւ ժամանակակից  կոմպոզիտոր  ամերիկաբնակ Արա Դինկչյան:

Ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էին մայրաքաղաքում հայտնի մշակութային ու քաղաքական  հեղինակավոր դեմքեր, եւ յուրահատուկ միջավայր էր ստեղծվել հրավիրված երեւանաբնակ ու օտարության մեջ բնակվող անգլախոս հյուրերի` հայտնի երաժիշտների միջեւ:

ՀՀ  վաստակավոր արտիստ ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆԸ, խոսելով իր սանի` Արսեն Պետրոսյանի մասին, հավելեց. «Արսենն իր առաջին ու շատ կարեւոր աշխատանքներից մեկն է անում երաժշտական աշխարհում: Նա պատվով շարունակում է այն մեծ ճանապարհը, որով անցել են հայազգի դուդուկահարները»:

Արսենը հաճելիորեն զարմացրեց իր կատարումներով, նրան նվագակցում էին հայ ավանդական երաժշտության անսամբլի երաժիշտները:

«Չարենցավան» անունը կրող ձայնասկավառակը շուտով հասանելի կլինի  համացանցում ու կդառնա աշխարհասփյուռ հայերին լսելի:


Առավել մանրամասն` տեսանյութում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ