Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՎԼ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՎԼ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ


 

Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեց պատանիների եւ երիտասարդների (2000-2001թթ//1998-1999թթ) ներդպրոցական մրցաշար, այսօր՝փետրվարի 14-ին կայացան մրցաշարի եզրափակիչ մենամարտերը: Երիտասարդների՝ 8 եւ պատանիների՝ 13 քաշային կարգերում հայտնի դարձան դպրոցի լավագույն մարզիկները, որոնք իրենց ուժերը կփորձեն արդեն 2016 թվականի Հայաստանի պատանիների եւ երիտասարդական առաջնությանը:

ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանը, ում սաները եւս մասնակցում էին մրցաշարերին «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ մինչ Հայաստանի առաջնությունները մարզիկներին հնարավորություն կտրվի եւս մեկ անգամ դրսեւորել իրենց.«Հայաստանի առաջնություններին հնարավորություն կա ներկայացնել ամեն քաշային կարգում երկու մարզիկ: Կան քաշային կարգեր, որտեղ առաջին ու երկրորդ համարները հավասար են, ինչպես օրինակ Մաշակարյան Արմենն ու Բազեյան Արմանը, նրանք երկուսն էլ անպայման պետք է մասնակցեն առաջնությանը: Մինչ այդ բոլորը դարձյալ կմարզվեն, որովհետեւ ամեն բան կարող է փոխվել, ապահովագրված չենք հիվանդություններից կամ ինչ-որ վնասվածքներից, ուստի առաջին համարները պետք է ունենան լիարժեք փոխարինողներ: Այնպես, որ առաջնություններից մոտ 10 օր առաջ կստուգենք, թե ովքեր են պատրաստ մասնակցել մրցաշարին»,-նշեց Հարություն Նազարյանը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պատանիների (2000-2001թթ ) ներդպրոցական մրցաշարի հաղթող եւ նույն քաշային կարգում համապատասխանաբար երկրորդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկներին:


44 կգ

1-Միրզոյան Վարդան

2-Հակոբյան Միքայել

 

46 կգ

1-Մանուկյան Լեւոն

2-Մուրադյան Դավիթ


48 կգ

1- Մկրտչյան Վիրաբ

2- Ավագյան Հովիկ

50 կգ

1-Մաթոյան Արթուր

2-Խաչատրյան Նարեկ


52 կգ

1-Ադամյան Գոռ

2-Մկրտչյան Արտյոմ


54 կգ

1-Բազեյան Արթուր

2-Սարգսյան Կարեն


57 կգ

1-Մաշակարյան Արմեն

1-Բազեյան Արման (գրանցվել է ոչ-ոքի)

 

60 կգ

1-Մկրտչյան Արման

2-Գեւորգյան Էրիկ


63 կգ

1-Ասատրյան Լեւոն

2-Հակոբյան Կարեն


66 կգ

1-Սուվարյան Սամվել

2-Մովսիսյան Արամ


70 կգ

1- Գրիգորյան Հրանտ

2- Պետրոսյան Գուրգեն


75 կգ

1-Ներսեսյան Գոռ

2-Խաչատրյան Ռոման


80 կգ

1-Մնացականյան Սեւակ

2-Թեւոսյան Ռաֆայել


+80 կգ

1-Մարգարյան Կարեն

2-Նիկոլյան Կարեն



Երիտասարդների(1998-1999 թթ. ) ներդպրոցական  մրցաշարի հաղթող եւ նույն քաշային կարգում համապատասխանաբար երկրորդ տեղը գրաված բռնցքամարտիկներն են.

 

 

49 կգ

1-Աբգարյան Դավիթ

2-Ոսկանյան Սիրեկան


52 կգ

1-Մելքոնյան Կարեն

2-Հարությունյան Հովհաննես


56 կգ

1-Բարեյան Արթուր

2-Բաղդասարյան Ավետիս


60 կգ

1-Մեհրաբյան Դավիթ

2-Գրիգորյան Էդիկ


64 կգ

1-Պետրոսյան Ռոբերտ

2-Մաթոսյան Նորիկ


69 կգ

1-Մադոյան Գուրգեն

2-Դանիելյան Նիկոլայ


75 կգ

1-Արաբյան Դավիթ

2-Մանուկյան Մարտին


81 կգ

1-Փահլեւանյան Արթուր

1-Մկրտչյան Արթուր (գրանցվել է ոչ-ոքի)

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ