83 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊՏՈՒՂ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Արխիվ 12-16
83 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊՏՈՒՂ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Փետրվարի 15-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4139 տոննայի դիմաց, աճը կազմել է շուրջ 83 տոկոս:
Գյուղնախարարությունից հայտնում են, որ արտահանվել է նու 2429 տոննա պտուղ եւ խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2090 տոննայի դիմաց, 5146 տոննա բանջարեղեն եւ կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2049 տոննայի դիմաց։
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։