Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

ՌԵՓԵՐ ՔԱՆՅԵ ՈւԵՍԹԸ ԳՈՒՄԱՐ Է ԽՆԴՐԵԼ ՄԱՐԿ ՑՈՒԿԵՆԲԵՐԳԻՑ

Արխիվ 12-16

ՌԵՓԵՐ ՔԱՆՅԵ ՈւԵՍԹԸ ԳՈՒՄԱՐ Է ԽՆԴՐԵԼ ՄԱՐԿ ՑՈՒԿԵՆԲԵՐԳԻՑ


Ամերիկացի հայտնի ռեփեր ՔԱՆՅԵ ՈւԵՍԹԸ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգից 1 մլրդ դոլար է խնդրել, այս մասին ռեփերը գրել է Թվիթերի իր էջում: Նա նաեւ դիմել է իր բոլոր երկրպագուներին, որպեսզի նրանք խնդրանքը հասցնեն Ցուկենբերգին:

«Մարկ Ցուկենբերգ Քանյե Ուեսթի գաղափարի իրականացման համար հատկացրու 1 մլրդ դոլար»,-փետրվարի 14-ին գրել էր ռեփերը: Նա վերջին օրերին բազմիցս դիմել է Ֆեյսբուքի հիմնադրին`խնդրելով նրանից օգնություն.«Մարկ Ցուկենբերգ գիտեմ, որ այսօր ձեր տարեդարձն է, բայց դուք չէի՞ք կարող վաղը զանգահարել ինձ»,-գրել էր Ուեսթը, ապա մի քանի րոպե անց ավելացրել.«Մարկ ձեզանից հրապարակավ օգնություն եմ խնդրում»:

Նախկինում ռեփերը հայտարարել էր, որ  պարտքեր ունի բանկին, մոտավորապես 53 մլրդ դոլար եւ օգնության կոչով դիմել բոլորին ու բացատրել էր, թե ինչու է իրեն համարում մեծ երաժիշտ. «Գիտեմ, որ կարող եմ աշխարհն ավելի լավը դարձնել: Ռեփի ոլորտում իրականություն եմ դարձրել անհնարինը: Մինչեւ իմ մահը կարժանանամ  տասնյակ «Գրեմիի»,-նշել է Ք. Ուեսթը:

Քանյե Ուեսթը 38 տարեկան է, ամուսնացած է հեռուսատատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հետ: Փետրվարի 14-ին թողարկվել է նրա յոթերորդ սոլո ալբոմը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ