ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԿՆՈՋ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Արխիվ 12-16
ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԿՆՈՋ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Երեկ առավոտյան Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկվել Պուրուճ Շիրխանյանը՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը: Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Պ. Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները։ ՔԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին նաև, որ երեկ՝ ժամը 07։30-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պ. Շիրխանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Վարորդի ինքնությունը հայտնի է. նա Երևանի բնակիչ Ա. Ալեքսանյանն է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Բժշկական կենտրոնից հայտնում են, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու, նրա վիճակը գնահատվում է ծանր։