ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԵԹԵ ՀՀԿ-Ն ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՐ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՐ`ԴՐԱԾՈ Է»
Արխիվ 12-16
ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԵԹԵ ՀՀԿ-Ն ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒ
ՆԵՐԿԱՅԱՑՆԵՐ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՐ`ԴՐԱԾՈ Է»
«Իրավունք»-ն այսօր պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանից պարզեց` համաձա՞յն է որոշ ընդդիմադիրների այն մտահոգությանը, թե ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը չի կարող անկաշկանդ աշխատել, քանի որ ՀՀԿ-ի թեկնածու է, գործադիր մարմնի անդամ է: «Մենք իրականության հետ հաշվի չենք ցանկանում նստել, եւ դա մեր հիվանդությունն է:Բնական է, որ մեծամասնությունն իր թեկնածուն էր բերելու: Եվ եթե մեծամասնությունը ներկայացներ ընդգծված ընդդիմադիր թեկնածու, ընդդիմադիր դաշտը պետք է ասեր` դա դրածո է»,- ասաց Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով` ՄԻՊ-ն ու ընդդիմադիր դաշտը դաշնակիցներ են` հաշվի առնելով, որ ոլորտի յուրահատկությունը:
Թե ինչպես կքվեարկի պատգամավորը Թաթոյանի թեկնածության օգտին, պարզ կլինի լիագումար նիստում, բայց կարծես ակնհայտ է պատգամավորի դրական տրամադրվածությունը ՄԻՊ թեկնածուի հանդեպ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ