«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՈՎՔԵՐ ԵՆ «ԱՐԽԻՎ» ՀԱՆՁՆՎԵԼՈՒ

Արխիվ 12-16

 

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՈՎՔԵՐ ԵՆ «ԱՐԽԻՎ» ՀԱՆՁՆՎԵԼՈՒ

Իզուր չէ, որ Սերժ Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան: Քաղաքական շախմատի տեսակետից նա հաճախ անում է քայլեր, որոնք մյուս խաղացողները չեն հասցնում նախօրոք հաշվարկել: Այդպիսի քայլեր են ե՛ւ ԱԱԾ տնօրենի նշանակումը, ե՛ւ փետրվարի 12-ի ելույթը: Այն, որ իշխանության ճյուղերի ներկայացուցիչների համար էլ ՀՀ նախագահի ելույթը անակնկալներ էր պարունակում, անուղղակիորեն երեւում է նրանից, որ այդ մարդիկ Բաղրամյան 26-ից դուրս գալու պահին խուսափում էին լրագրողների հետ շփումից: Այսինքն` դեռ պետք է մարսեին այն, ինչ լսել էին մի քիչ առաջ:

 

 

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԸ
ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
Իշխանական թիմում, բնականաբար, շատերը մտածելու տեղիք ունեին եւ ունեն, թե ՀՀ նախագահի հնչեցրած թեզերը անձամբ իրենց համար ինչ կարող են նշանակել: Այն, որ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ոչ ոք չպետք է տրվի հիմիկվանից ընտրարշավ սկսելուն եւ չպետք է համարի, որ պատգամավորական մանդատն իր գրպանում է, բնականաբար, մտածելու տեղիք է տալիս պատգամավորական կորպուսի մի մասին: Առաջին հերթին` իշխանական թեւի այն պատգամավորներին, ովքեր ԱԺ-ում աչքի չեն ընկնում օրենսդիր ակտիվությամբ եւ հիմնականում զբաղված են ճիշտ կոճակը սեղմելով: Բնականաբար, մտածելիք ունեն` արդյո՞ք 2017-ին լինելու են համամասնական ցուցակում: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրվածներից ոչ քչերին, ապա նրանք դեռ մինչեւ Սահմանադրության հանրաքվեն հասկացել էին, որ համամասնական ցուցակում ընդգրկվելու բավականին քիչ շանսեր ունեն, ու մասամբ նաեւ դրանով կարելի է բացատրել հաճախ սաբոտաժից գրեթե չտարբերվող նրանց պասիվությունը հանրաքվեի քարոզարշավում:
Մտածելու տեղիք ունեն եւ պետական բյուրոկրատիայի ներկայացուցիչները` նախարարով սկսած, ավելի ցածր օղակներով վերջացրած: Դե, չինովնիկի մտածմունքը բավականին ստանդարտ է` ինչ վարքագիծ որդեգրել, որպեսզի պահպանվի նոմենկլատուրայում եւ չուղարկվի «արխիվ»: Մտածելու տեղիք ունեն եւ դատաիրավական կորպուսի ներկայացուցիչները, քանզի ՀՀ նախագահի ելույթում «դատական համակարգ» եւ «կոռուպցիա» բառերը բավականին հստակ հնչել են կողք կողքի: Այսինքն` հասկանալի է, որ տվյալ համակարգում բավականին ընդարձակ փոփոխություններ, բավականին արմատական սերնդափոխություն է սպասվում:
Իսկ ընդհանրապես, սերնդափոխությունը` որպես այդպիսին, վերաբերում է ամբողջ վերնախավին, ու դա պայմանավորված է ինչպես տարիքային գործոնով, այնպես էլ նրանով, որ նոր խնդիրներին ոչ բոլոր հին կադրերն են համապատասխանում: Իսկ թե ինչպիսի արմատական սերնդափոխություն կարող է նախաձեռնել ՀՀ նախագահը` երեւաց թեկուզ ԱԱԾ նոր տնօրենի նշանակումից:
ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
34-ամյա Գեորգի Կուտոյանի պաշտոնական կենսագրությունում չկան տողեր, որոնք առնչվում են պետանվտանգության մարմիններում աշխատանքին: Փոխարենը երեւում է, որ նա շատ լավ բարձրագույն կրթություն է ստացել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում: Կրթությունն իրավագիտական է, իրավական գիտելիքներն էլ ընդգրկում են իրավունքի ամենատարբեր ճյուղերը, ու նա աշխատել է ինչպես դատախազության համակարգում, այնպես էլ ՄԻՊ գրասենյակում եւ բուհերում:
Պարզ է, որ այդ նշանակումով ՀՀ նախագահը կամենում է արմատական փոփոխություն կատարել հենց ԱԱԾ-ի համակարգում, եղածում ինչ-որ կտրուկ փոփոխություն անել, ինչն անհնար էր համակարգի ներսի կադրերի միջոցով: Պարզ է նաեւ, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենը Սերժ Սարգսյանի համար շատ վստահելի մարդ է, իսկ նրա կենսագրությունում ռուսական կամ ամերիկյան աշխարհաքաղաքական կողմնորոշում փնտրելը ավելորդ զբաղմունք է: Նա ոչ մի գերտերության մարդն էլ չէ, բայց փոխարենը դրսեւորել է իրեն որպես պետության ղեկավարի կողմից դրված խնդիրները լավ կատարող:
Ու բնական է, որ շատ շատերին հետաքրքրում է` այդ ի՞նչ որակապես նոր խնդիրներ են դրվել ԱԱԾ-ի առջեւ, որ կատարվել է այդ նշանակումը: Պաշտոնապես հայտարարվել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջնայնությունը, սակայն առաջին հերթին ո՞ւմ գլխի վրա է կախվում այդ պայքարի դամոկլյան սուրը: Չէ՞ որ նույն չինովնիկության մեջ շատերը չէ, որ կարող են գլուխ գովել, որ կոռուպցիոն գործառույթների հետ երբեք առնչություն չեն ունեցել: Նույնը վերաբերում է եւ նախկին իշխանավորներին, ովքեր այսօր ընդդիմությունում են...
Ու բնական է, որ այդ նշանակումը բավականին շատերի մոտ ենթագիտակցական վախ է առաջացրել: Նաեւ ընդդիմադիր ուղղվածության վերլուծաբանների նյութերում համոզվածություն է հայտնվում, որ միգուցե այդ պատժիչ սուրը դիպչի ցանկացածին, ով համաձայն չէ երկրի ղեկավարի կուրսի հետ:
Բայց մի կողմ թողնենք ծայրահեղացված կարծիքներն ու մտավախությունները, ու ընդամենը հայացք նետենք Գեորգի Կուտոյանի կենսագրության որոշ դրվագներին: Բաղրամյան 26-ում նա զբաղվում էր իրավական ոլորտով, իսկ 2011-2014թթ. եղել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը: Այսինքն` տրամաբանական է մտածել, որ առաջին թիրախը լինելու են դատարանները եւ իրավապահ մարմինները:
ԿՈԱԼԻՑԻՈՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Առաջին հայացքից ընտրություններից մեկ տարի առաջ կոալիցիա կազմելը որոշակի տարակուսանք է առաջացնում` թե ՀՀԿ-ի ինչին է պետք դա, եթե ՀՅԴ-ն նույն ընտրություններին քվեներ բերելու տեսակետից առանձնապես օգուտ տվող չէ: Իսկ եթե դիտարկենք տեղեկատվության արտահոսքերը, այդ թվում այն տեղեկությունները, որոնք կարելի է բավականին ստույգ համարել, ապա ստացվում է պարադոքս` ՀՅԴ-ն ստանում է նույնքան կարեւոր պորտֆելներ, որքան պատգամավոր ունի խորհրդարանական խմբակցությունում:
Թե ինչպիսի ներքին վեճեր կան ՀՅԴ-ում պորտֆելների շուրջ` դա առանձին խնդիր է: Բայց ինչով հանկարծ ՀՅԴ-ն այդքան արժեքավոր դարձավ ՀՀԿ-ի աչքերում: Կարելի է ենթադրել, որ նկատառումը հետեւյալն է` կանխել ՀՅԴ-ի մասնակցությունը որեւէ քաղաքական նախագծի, որը հաճելի չէ իշխող կուսակցության համար:
Այդպիսի քաղաքական նախագծերը կարող են լինել մի քանիսը, քանզի ՀՅԴ-ն միայնակ անգամ, եթե ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք որդեգրելու լիներ, չէր կարող անհանգստացնել իշխող կուսակցությանը: Խոսքը տարբեր դաշինքային նախագծերի մասին կարող է լինել: Դա կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի, Արա Աբրահամյանի, այլ նախագծերի մասին, ինչու չէ` նաեւ ռեբրենդինգ անցնող եւ անունը փոխող ՕԵԿ-ի ընդգրկումով: Այդ տեսակի նախագծերում ՀՅԴ-ի անունը կարող էր որոշակի ռեզոնանսային ազդեցություն ունենալ, ուստի թերեւս քաղաքական տեսակետից ՀՅԴ-ի այժմյան կոալիցիոն «գինը» միգուցե այնքան էլ թանկ չէ:
Իսկ ընդհանուր առմամբ, ե՛ւ ամբողջ ընդդիմադիր դաշտը, ե՛ւ քոչարյանական, արեւմտյան, ՀՀՇ-ական քարոզչամեքենաները հույժ բացասական արձագանք են տվել Սերժ Սարգսյանի ե՛ւ ելույթին, ե՛ւ դաշնակների հետ կոալիցիային, ե՛ւ ԱԱԾ-ում կտրուկ փոփոխությանը: Օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի ելույթը «ծայրահեղ ցինիզմ» է որակել, մյուսների գնահատականները տատանվում են «Չեմ հավատում» բանաձեւից մինչեւ քարոզչական հայհոյաբանություն: Այդ արձագանքները ցույց են տալիս, որ քաղաքական շախմատի տեսակետից ՀՀ նախագահի քայլերը միանգամայն ճշգրիտ են: Հակառակ դեպքում արձագանքներում այդքան թույն չէր լինի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ





«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top