ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՕԵԿ-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՎԵՑ

Արխիվ 12-16

ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՕԵԿ-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՎԵՑ

 

Երեկ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի այժմ արդեն միակ թեկնածու ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ հանդիպեց ՀՀԿ, ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորների հետ: Եվ եթե առաջին երկուսի դեպքում, միանշանակ էր, որ նա ԱԺ լիագումար նիստում կստանա նրանց կողմից վստահության քվե, ՕԵԿ-ի դեպքում` միանշանակ ոչինչ ասել չկարողացավ: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա. Թաթոյանը. «Երեւի թե, պետք է «Օրինաց երկիր» խմբակցությանը հարցնեք»:

– Պարոն Թաթոյան, իսկ ինչի՞ մասին ծավալվեց Ձեր քննարկումը "Օրինաց երկիր" խմբակցության պատգամավորների հետ:

– Մենք քննարկեցինք, թե հայեցակարգային հարցերի հետ կապված ինչպիսի խնդիրներ կան պաշտպանի գործունեության ոլորտում: Պետք է ասեմ, որ շատ օգտակար հանդիպում էր, որովհետեւ խմբակցության կողմից բարձրացվեցին առանձին իրավունքների հետ կապված խնդիրներ, որոնք կան, եւ նաեւ անդրադարձանք այն պատկերացումներին, թե ինչպես կարելի է դրանց հասնել` համագործակցելով իրար հետ:

– Մյուս խմբակցությունների հետ նման հանդիպումներ սպասվո՞ւմ են:

– Ասեմ ձեզ, որ լիարժեք պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, քննարկել: Հանդիպում կլինի նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, եւ կա պայմանավորվածություն «Ժառանգության» հետ:

– Իսկ ՀԱԿ-ի՞:

– Դեռ այս պահին հստակ տեղեկություն չունեմ` դրա հետ կապված ու չեմ կարող որեւէ բան ասել:

– Կան պատգամավորներ, որոնք դուրս են եկել խմբակցությունից, օրինակ, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դեպքում ո՞ւմ հետ եք հանդիպելու:

– Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, հանդիպումը կլինի կերեւա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ