ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

ՎԱՂԸ ԿԳՈՒՄԱՐՎԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԵՎ ՀՅԴ-Ն ԿՍՏԱՆԱ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՎԱՂԸ ԿԳՈՒՄԱՐՎԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԵՎ ՀՅԴ-Ն ԿՍՏԱՆԱ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԸ

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Ազգային ժողովի նախագահին փետրվարի 19-ին, ժամը` 12:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ հետեւյալ օրակարգով՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցման համար:

Ի դեպ, այս արտահերթ նիստին ամենաշատը սպասում էր հենց ՀՅԴ-ն, որը օրենքի ընդունման արդյունքում կգտնի իր տեղը ՀՀ կառավարության կազմում: Այս մասին արդեն իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ լրատվամիջոցներից մեկին աչքալուսանք է տվել, մասնավորապես ընդգծելով, որ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը, Կրթության եւ գիտության նախարար կնշանակվի Լեւոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար` Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաեւ Արագածոտնի ու Շիրակի մարզպետների պաշտոնները:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ