ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

ԱՅԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼԸ ԷԹԻԿԱՅԻ ԽԱԽՏՈՒՄ Է ՀԱՄԱՐՎԵԼ

Արխիվ 12-16

ԱՅԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼԸ ԷԹԻԿԱՅԻ

ԽԱԽՏՈՒՄ Է ՀԱՄԱՐՎԵԼ

 

Այսօր էթիկայի հանձնաժողովը նիստ էր գումարել` քննելու   «Իրավունք»-ը էթիկայի հանձնաժողովի նախագահ  Խոսրով Հարությունյանից տեղեկացավ, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները  խախտել են ԱԺ կանոնակարգը: Հանձնաժողովը դա որակել է  որպես էթիկայի կանոնների խախտում: «Քանի որ  շրջանառության մեջ էր  օրենսդրական մի նախաձեռնություն, որը վերաբերում էր  ուրիշի փոխարեն քվեարկելը  կարգազանցություն որակելուն, առաջարկել ենք ԱԺ նախագահին առաջիկա քառօրյայում քննարկվող հարցերի ցանկում ընդգրկել նաեւ այդ հարցը: ԱԺ նախագահին նաեւ առաջարկել ենք ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը համարել խիստ կարգազանց` զրկել մի քանի նիստին մասնակցելու իրավունքից եւ այլն »,- մանրամասնեց  պրն Հարությունյանը:

Խ. Հարությունյանից նաեւ հետաքրքրվեցինք` կարգազանց պատգամավորին, բացի ԱԺ մի քանի նիստից մասնակցելու իրավունքից զրկելուց, ֆինանսական տույժի  պե՞տք   է ենթարկել` պահումներ անել պատգամավորի աշխատավարձից: Հարցը, ըստ  հանձնաժողովի նախագահի, իրավական-քաղաքական հարթությունում է:

Մեր մյուս հարցին` եթե էթիկայի հանձնաժողովը դարձյալ դիմումներ ստանա կրկնակի քվեարկության մասին, դա կսթափեցնի՞ օրենսդիր մարմնի անդամներին: Ես կարծում եմ, որ կրկնակի քվեարկությունը ամենակոպիտ խախտումներից է: Մեր կանոնակարգը թույլ չի տալիս իր ձայնը մեկ ուրիշին պատվիրակել: Եթե լինեն դիմումներ, կքննարկենք:

ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանին առնչվող դիմումը էթիկայի հանձնաժողովը կքննարկվի փետրվարի 29-ին:

Հիշեցնենք` ուրիշի փոխարեն քվեարկելու մասին դիմումը էթիկայի  հանձնաժողով ներկայացրել էր  լրագրող Լիլիթ Լալայանը: Իսկ միմյանց փոխարեն քվեարկել էին  Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Բազմասեր Առաքելյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը եւ Արշակ Մխիթարյանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ