ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

«ՄԻ ԱՆԳԱՄ ԵՐԱԶՈՒՄ…»`ԿՀՆՉԻ ՀԱՅՏՆԻ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՍԱՈՒՆԹՐԵՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

«ՄԻ ԱՆԳԱՄ ԵՐԱԶՈՒՄ…»`ԿՀՆՉԻ ՀԱՅՏՆԻ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՍԱՈՒՆԹՐԵՔՆԵՐԸ


Փետրվարի 19-ը `գիրք նվիրելու օրը Երեւանում կնշանավորվի եւս մեկ գեղեցիկ միջոցառմամբ: Վաղը «Մոսկվայի տուն» երաժշտական մշակութային գործարար կենտրոնում տեղի կունենա «Մի անգամ երազում…» խորագրով մանկական երաժշտական ներկայացում: Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի ՀՈԱԿ-ն սաների մասնակցությամբ կհնչեն հայտնի մուլտֆիլմերի սաունթրեքները: Երաժշտական դպրոցի տնօրեն ՄՈՆԻԿԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով` տեսնելով երաժշտական դպրոցի սաների ունակությունները դեռեւս երկու տարի առաջ գաղափար է առաջացել նրանց մասնակցությամբ բեմադրել ներկայացում.«Ներկայացման նպատակն է հանրահայտ «Walt Disney» մուլտֆիլմերի հայտնի սաունթրեքները ներկայացնել հայ հանդիսատեսին եւ երեխաների օգնությամբ նրանց տեղափոխել զարմանահրաշ հեքիաթների աշխարհ: Սկզբում ուղղվածությունը միայն դպրոցի վոկալ դասարանի վրա էր: Սակայն նախնական լսումներից հետո, տեսնելով երեխաների ոգեւորվածությունն, որոշեցինք ընդլայնել գաղափարի սահմանները: Ներկայացման մեջ ընդգրկեցինք դպրոցի փողային նորաստեղծ նվագախմբին, երգչախմբին եւ պարախմբին»,-նշեց Մ. Պետրոսյանը:

Ռեժիսոր Գոշ Սարգսյանի ներկայացումը փոքրիկ աղջկա մասին է, ով երազում է հայտնվել Դիսնեյի սիրված մուլֆիլմերի հերոսների մոմե թանգարանում: Բազմաթիվ փորձություններից հետո, աղջիկը հայտնվում է թանգարանում եւ թանգարանի ծերունի պահակի հետ հեքիաթների աշխարհում  սկսվում են աղջկա արկածներով լի ճանապարհորդությունը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ