Թբիլիսիում ընթանում է Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Արխիվ 12-16
Թբիլիսիում ընթանում է Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Թբիլիսիում ընթանում է Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցում են Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Հանդիպման ավարտին համատեղ Հռչակագիր է ստորագրվելու։
Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանային նախագծերը, մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի զարգացումն ու ТАР եւ ТANAP նախագծերը։
Հանդիպման ավարտին ստորագրվելիք Հռչակագրում եւս մեկ անգամ կընդգծվի երկրների միջեւ նախագծերի կարեւորությունը, ինչպես նաեւ վերաբերմունք կհայտնվի Ադրբեջանին եւ Վրաստանին հուզող հակամարտությունների մասին։ Եռակողմ հանդիպումը ընթանում է դռնփակ։ Նշենք, որ սա երեք երկրների արտգործնախարարների մակարդակով արդեն 5-րդ հանդիպումն է։