ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԻՆՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ Է ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵԼ

Արխիվ 12-16

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԻՆՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ Է ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵԼ


ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գիրք նվիրելու օրվան, փաստեց, որ  այն հայ հասարակության մեջ իսկապես ընկալվում է որպես տոն.«Այն դարձել է սիրված տոն, տոն բառիս բուն իմաստով: Այսօր մարդիկ ոչ միայն միմյանց գրքեր են նվիրում, այլ առիթն օգտագործում են իրար հաղորդակից լինելու եւ մտքեր փոխանակելու համար: Այս ամենը մեզ օգնում են հասկանալ, թե այսօր մեզ ինչ բովանդակությամբ գրքեր են պետք»,-շեշտեց մշակույթի նախարարը:

Օրը տոն է նաեւ մշակույթի նախարարի համար, ով վաղ առավոտից ե՛ւ գրքեր է նվիրում, ե՛ւ ստանում. «Մի քանի օր առաջ պետք է մտածել, թե ում ինչ պետք է նվիրել: Այդ պատճառով էլ նախապես այցելել եմ գրախանութներ, մասնակցել գրքերի շնորհանդեսների, որպեսզի ընտրությունս ճիշտ կատարեմ: Առավոտյան առաջինը գրքեր նվիրեցի ընտանիքիս անդամներին, այնուհետեւ ընկերներիս, բարեկամներիս, ինչպես նաեւ մի խումբ աշակերտների, որոնք այսօր այցելել էին մշակույթի նախարարություն»,-նշեց Հասմիկ Պոողոսյանը եւ ընդգծեց, որ օրը շարունակվում է եւ դեռ գրքեր կնվիրի ու կստանա:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ