ՊՈԵՏԻԿ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱԺ-ՈՒՄ. «ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄԱՐԶՊԵՏ ՉԴԱՐՁԱՐ»
Արխիվ 12-16
ՊՈԵՏԻԿ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱԺ-ՈՒՄ. «ԱՅԴՊԵՍ ԷԼ
ՄԱՐԶՊԵՏ ՉԴԱՐՁԱՐ»
Շիրակի մարզպետի պաշտոնի համար դաշնակցությունը թեկնածուներ ունի, սակայն անուններ առայժմ չեն հրապարակում: Խոսվում է նաեւ, որ իշխանական որոշ շրջանակների սրտով չէ այս փոփոխությունը: Ինչեւէ, որոշումը կայացված է, իսկ խորհրդարանում այդ առթիվ արդեն նույնիսկ կատակում են: «Ո՞նց ես Սուքիաս, այդպես էլ մարզպետ չդարձար»,- իրեն բնորոշ պոտեիկ տրամադրությամբ ասաց ՀՀԿ-ական պատգամաբվոր Տաճատ Վարդապետյանը` բարեւելով գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին: Վերջինս էլ ժպիտով արձագանքեց Վարդապետյանի խոսքերին, ապա ցածրաձայն ինչ-որ բան շշնջաց, հավանաբար, հասկացնելով, որ չէր էլ ձգտում մարզպետի պաշտոնի: «Իբր չէիր ուզում էլի»,- կատակեց Տաճատ Վարդապետյանն ու հեռացավ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ