ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ. «ԿԱՇԽԱՏԻ, ԿՏԵՍՆԵՆՔ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻ  ՄԱՍԻՆ.

«ԿԱՇԽԱՏԻ, ԿՏԵՍՆԵՆՔ»

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն «Իրավունք»-ի հետ զրույցում հրաժարվեց անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի տասներկուսի ելույթին:

Ստեփան Մարգարյանը չի էլ որոշել` ընտրելու է Արման Թաթոյանին, թե ոչ: Ժամանակ չի եղել այդ մասին մտածել: «Լիագումար նիստում կլսեմ ելույթը ու կորոշեմ` ընտրել նրան, թե ոչ»,- ասաց օրենսդիրի անդամը:

Մի քանի իրավապաշտպան  հայտարարել էին, որ Արման Թաթոյանը գուցե անկաշկանդ չաշխատի, քանի որ ՀՀԿ-ի թեկնածուն է: Չունի՞ այդ մտավախությունը պատգամավորը: «Չեմ ուզում անդրադառնալ այլոց մեկնաբանություններին: Կլսեմ  Թաթոյանի ելույթը, հարցեր կունենամ կհնչեցնեմ: Ինչ վեչաբերում է անկաշկանդ աշխատելուն, ոչ կարող եմ բացառել, ոչ կարող եմ ոչ ասել, կամ այո: Նախ պետք է ընտրվի, աշխատի, որից հետո կտեսնենք»,- ասաց պրն Մարգարյանը:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ ասաց, որ իր կարծիքը կհայտնի փետրվարի 22-ին` ԱԺ-ի լիագումար նիստում:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ