«ԵՍ ՄՇԵՑԻ ԵՄ». ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՎՐԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16
«ԵՍ ՄՇԵՑԻ ԵՄ». ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՎՐԱՍՏԱՆ
ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավունք»-ի տեղեկություններով` ԲՀԿ գործարար պատգամավոր, շշերի գործարանի սեփականատեր Մելիք Մանուկյանը ցանկություն ունի Վրաստանում ծավալել բիզնես գործունեություն: Պատգամավորը, սակայն, լսելով հարցը, ծիծաղեց, ապա հերքեց այդ տեղեկությունները: «Շատ զարմանալի բան եք ասում: Անգամ մտադրություն չունեմ Վրաստան գնալու»,- ասաց ԲՀԿ-ականը:
Մեր դիտարկմանը, թե մեր բիզնեսմենների մի մասը հաճախ է խոսում Վրաստանում գործարարությամ զբաղվելու բարենպաստ պայմանների եւ այնտեղ մեկնելու մասին, պատգամավորն ասաց, որ ինքը բողոքող բիզնեսմեններից չէ: «Ես մշեցի եմ, իսկ դա շատ կարեւոր հանգամանք է: Ոչ մի տեղ էլ չեմ գնալու»,- հավաստիացրեց ԲՀԿ-ի անդամը:
Պատգամավորը նաեւ հերքեց այն լուրերը, թե իբր ինքը Սեւանի ճանապարհին ջերմոց ուներ, որն արդեն մի քանի ամիս է, չի գործում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ