ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ- ՆԵՐԻ ՀԵ՞Տ ԷԼ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ
Արխիվ 12-16
ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍԵՌԱԿԱՆ
ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-
ՆԵՐԻ ՀԵ՞Տ ԷԼ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ
ՄԻՊ-ի թեկնածու Արման Թաթոյանը կարեւորում է ՀԿ-ների հետ համագործակցությունը: Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀԿ-ների հետ կնքել էլ հուշագիր: «Իրավունք»-ը ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանից պարզեց` ընտրվելու դեպքում ՀԿ-ների հետ հուշագիր կկնքի՞: «Քննարկումներ են ընթանում, չեմ կարող հիմա ասել»,- ասաց Թաթոյանը:
Թեկնածուից պարզեցինք` արդյունավե՞տ է համարում հուշագրի կնքումը ՀԿ-ների հետ: Կախված է կոնկրետ հարցից, բայց նախատեսում եմ բոլորի հետ հավասար համագործակցել:
Անգամ «Փինք Արմենիա եւ Նոր սերունդ»-ի»,- հստակեցրինք հարցը: Ի պատասխան Արման Թաթոյանն ասաց. «Բոլոր ՀԿ-ների հետ»:
Իսկ մինչ համագործակցելը ՀԿ-ների հետ, ճիշտ չէ՞ ուսումնասիրել յուրաքանչյուր ՀԿ-ի գործունեությունը, որից հետո համագործակցել: «Բոլորի գործունեությունը հաշվի կառնենք, վերջ»,- ասաց Թաթոյանը:
Հիշեցնենք, որ «Փինք Արմենիա եւ Նոր սերունդ» ՀԿ-նեըը սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ ու լոբբինգով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ