ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
Արխիվ 12-16
ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆ
Րոպեներ առաջ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի միակ թեկնածու Արման Թաթոյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է: 96 կողմ, 7 դեմ, 4 անվավեր` այսպիսի պատկեր է արձանագրել ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ՄԻՊ-ի թեկնածուի օգտին:
Արդյունքների հրապարակումից հետո ՄԻՊ Արման Թաթոյանը ընթերցեց երդման տեքստը, ապա խոստացավ աշխատել բոլորի հետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ