Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

ԱՆՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՎ` ՀԱՄԲԱՎԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

Արխիվ 12-16

 

ԱՆՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՎ` ՀԱՄԲԱՎԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

Եվ այսպես, ՕԵԿ-ը մեծ շուքով` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացրեց «Հայկական վերածնունդի» համագումարը: Ե՛վ ինքը` ՕԵԿ-ը, ե՛ւ մի շարք կուսակցություններ ու ՀԿ-ներ ինքնալուծարվեցին եւ վերակազմակերպման ձեւով հիմնադրեցին «նոր» կուսակցություն: Առաջին հայացքից թվում է, որ հսկայական, սուպերմիավորում է տեղի ունեցել, բայց... «ՌԵԲՐԵՆԴԻՆԳ» Է ԱՐՎԵԼ

 

 

ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ
Անվանափոխության կամ «ռեբրենդինգի» տեխնոլոգիան առաջին անգամը չէ, որ կիրառվում է Հայաստանի քաղաքական դաշտում: Օրինակ` Ինտերպոլի կողմից հետախուզվող Վանո Սիրադեղյանը դեռ 1996-ի վերջում էր հրապարակավ հայտարարում, որ ժամանակն է ազատվել «ՀՀՇ գարշելի հապավումից»: Երկար ու ձիգ տարիներ անց Լեւոն Ակոպիչը գնաց այդ քայլին` վերանվանելով ՀՀՇ-ն «Հայ ազգային կոնգրես»` ձգտելով սեփականացնել 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված 17 կուսակցությունների ընդդիմադիր դաշինքի անունը: Բայց, նախ` կուսակցապետերից շատերի քաղաքական քաշը էապես զիջում էր ՀՀՇ-ին, թեեւ նրանց մեջ կային եւ հանրությանը լավ հայտնի դեմքեր: Եվ երկրորդը` նրանցից եւ ոչ մեկը չէր կամեցել միաձուլվել ՀԱԿ անունով կուսակցությանը, եւ արդյունքում ՀԱԿ կուսակցության վերնախավը չհամալրվեց նոր դեմքերով, այլ բաղկացած էր ՀՀՇ-ական հայտնի գործիչների էապես պակասած կազմից: Ի դեպ, 2012-ի ԱԺ ընտրություններին ՀԱԿ-ը` որպես կուսակցությունների դաշինք, ստացավ էապես ավելի քիչ քվե, քան 2008-ին ստացել էր ԼՏՊ-ն: Ու առավել եւս, էլ ավելի քիչ քաղաքական վարկանիշ ունի ՀԱԿ կուսակցությունը` նրան բաժին է հասել ՀԱԿ դաշինքի վարկանիշի մի մասը միայն:
ՕԵԿ-ի «ռեբրենդինգի» արդյունքում, թեեւ հանրությանը նոր անուններ եւս ներկայացվում են, սակայն այդ նոր անունների մեջ գործնականում չկան հայտնի մարդիկ, ու կրկին «Հայկական վերածնունդը» հանրությանը ներկայանում է ՕԵԿ-ական հին հայտնի կազմով: «Վերակազմավորվողների» եւ «միավորվողների» մեջ շուրջ երկու տասնյակ կուսակցությունների եւ շուրջ 150 ՀԿ-ների անուններ են հիշատակվում, սակայն այդ կուսակցությունների առաջնորդների անունները հազիվ կարողանում են վերհիշել անգամ «դինոզավր» լրագրողները, էլ ուր մնաց հանրությունը նրանց հիշի: Գումարած դրան, կուսակցությունների եւ առավել եւս ՀԿ-ների ցանկում բավականին շատ են զվարճալի անուններ ունեցողները, ու «Հայկական վերածնունդի» համագումարից հետո «միավորվողների» ցանկը դարձել է  «Ֆեյսբուքի» օգտատերերի կատակների, ուրախության եւ զվարճանքի անսպառ աղբյուր:
Այսինքն` «ռեբրենդինգ» անցնելով` ՕԵԿ-ը էլի մնաց ՕԵԿ, եւ անուն փոխելը այդ կուսակցության  ո՛չ համբավն է փոխել, ո՛չ էլ քաղաքական վարկանիշը: Թերեւս, դա շատ լավ է հասկանում Արթուր Բաղդասարյանը, այդ պատճառով նա որոշեց «ռեբրենդինգի» ենթարկել եւ սեփական արտաքին քաղաքական համոզմունքները:
Արթուր Վահանիչը հանկարծ դարձավ թունդ ռուսամետ, անգամ խոսում է ռուս-թուրքական պատերազմի դեպքում Հայաստանի կողմից Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու մասին, եւ այդ ամենն այնպիսի տոնով, կարծես թե, ինքն է որոշումներ կայացնողը եւ նույնիսկ ավելի շատ լիազորություն ունի, քան Սերժ Սարգսյանը:
Հենց այդ ամպագոռգոռ տոնի առնչությամբ ԱԳՆ-ն հարկադրված եղավ հիշեցնել, որ ՕԵԿ առաջնորդը ՀՀ անունից հայտարարություններ  անելու լիազորություն չունի: Եվ, ի դեպ, Արթուր Բաղդասարյանի` նույն տոնայնությամբ հարցազրույցներով հեղեղված է եւ ռուսական լրատվական դաշտը:
Թե, Վանոյի ասած, քանի «գռուզավիկ փող» է ծախսել ՕԵԿ-ը համագումարի եւ ռուսական լրատվադաշտը հեղեղելու վրա, մենք չգիտենք, համ էլ առանձնապես ցանկություն էլ չունենք հաշվելու կուսակցական որեւէ գրպանի պարունակությունը: Բայց էականը հետեւյալն է: Նույն Արթուր Բաղդասարյանը չէ՞ր, որ Կիեւի մայդանում բոցաշունչ ելույթ էր ունենում, նույն Արթուր Բաղդասարյանը չէ՞ր, որ ջանք ու եռանդ չխնայելով` հայ ժողովրդին կանչում էր Եվրամիություն եւ ՆԱՏՕ, եւ վերջապես նույն Արթուր Բաղդասարյանը չէ՞ր, որ բրիտանացի դիվանագետների հետ նրա զրույցի գաղտնալսումը հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի կողմից որակվեց բրիտանական լրտես... Հետաքրքիր է, այն ժամանա՞կ էր Արթուր Վահանիչն անկեղծ, թե` հիմա, թե քաղաքական առումով «դարձի» է եկել: Բայց, դժվար թե, «դարձի» մասին կարող է խոսք լինել, քանզի այդ դեպքում նա անցյալի իր արեւմտամետ հայացքները հրապարակավ պետք է հայտարարեր սխալի արդյունք:
Հա, մի հետաքրքիր դետալ էլ եւս: Այդ ինչո՞ւ ադրբեջանական կայքերը հանկարծ այդպիսի հաճույքով սկսեցին ռուսական լրատվամիջոցներից արտատպել Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը:
ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻՉԸ,
ԱՐԱ ԱՐՇԱՎԻՐԻՉԸ ԵՎ ԱՅԼՔ
Թեեւ շատ լավ քավորասանիկային հարաբերությունների, ինչպես նաեւ գործնական ու մասնավորապես քաղաքական կապերի առկայությունը անվիճելի է, սակայն  այդ ճոխ համագումարում Արա Աբրահամյանին չտեսանք: Ինչքան էլ լրագրողները եւ սոցիալական ցանցերի օգտատերերը զվարճանան Արա Արշավիրիչի հայերեն եւ ռուսերեն խոսակցականներով, սակայն այդ մարդը բնածին ճարպկությամբ ըմբռնում է, որ ՕԵԿ-ի «ռեբրենդինգը» չի կարող ապահովել վարկանիշի շոշափելի փոփոխություն, հետեւաբար, այդ կուսակցության կողքին հրապարակավ երեւալը վաղաժամ է: Միգուցե, դրա ժամանակը գա, միգուցե չգա էլ: Սակայն, Քոչարյան-Աբրահամյան-Բաղդասարյան եռյակը կարող է գործել եւ արտաքնապես իրարից անկախ միավորների տեսքով, առավել եւս, որ Ռոբերտ Սեդրակիչը սիրում է հենց քաղաքական խաղի ստվերային տարբերակը: Բայց ավելորդ չենք համարում այդ եռյակի փաստացի լիդերի` ՀՀ երկրորդ նախագահի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի որոշակի դրվագների հիշատակումը: Թեեւ Քոչարյանը շատ է խոսել հայ-ռուսական կապերի, Ռուսաստանը եւ ռուս մշակույթը սիրելու մասին, սակայն նա շատ կարեւոր միտք հայտնեց` որ Հայաստանում տեղակայված ռուսական բազան ՀՀ անվտանգության թվացյալ երաշխիք է: Բայց այն մարդը, ով տասը տարի եղել է գերագույն գլխավոր հրամանատար, չի կարող չիմանալ, որ անկախ թվաքանակից` ռուսական զինվորական դրոշակը քաղաքական մեծ նշանակություն ունի, եւ բացի այդ, նույն ռազմաբազան մի հսկայական համալիրի բաղկացուցիչ մաս է: Այնպիսի համալիրի, որը Կասպից ծովի ավազանից հրթիռային հարվածներ է հասցնում Սիրիայում գտնվող ահաբեկիչների հենակետերին, շատ օպերատիվ ռազմաօդային կոնտինգենտ է մտցնում Սիրիա, եւ միաժամանակ մշտական նշանառության տակ է պահում Թուրքիայի ամբողջ տարածքը: Եթե Ռոբերտ Քոչարյանն այդ ամեն ինչն իմանալով` ռազմաբազան անվանում է «թվացյալ երաշխիք», ապա ակնհայտ է, որ դրանով նա պարզապես դրսեւորում է սեփական արեւմտյան, հիմնականում ամերիկյան արտաքին կողմնորոշումը: Առավել եւս, չմոռանանք նրա աջ ձեռք Վարդան Օսկանյանի մաքուր ամերիկյան ծագումնաբանությունն ու գործունեությունը: Հետեւաբար, ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ քաղաքական դաշինք, ուր կա Քոչարյանը, ապրիորի պետք է համարել արեւմտամետ` անկախ այդտեղի գործիչների հավաստիացումներից:
Իսկ այժմ` կոալիցիոն գործերի մասին: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, նույն Ռոբերտ Քոչարյանին զրկեց ՀՅԴ-ն որպես պոտենցիալ հենարաններից մեկը ունենալու հնարավորությունից: Պորտֆելների շուրջ ՀՅԴ-ի ներքին հակասությունները էապես բան չեն փոխում` այդ կուսակցության մշտական ուղեկիցն են «բազեների» եւ «աղավնիների» սուր ներքին հակասությունները: Բայց դաշնակները` իրենց բազում թերություններով հանդերձ, ունեն մեկ կարեւոր առաքելություն` սեփական տան աղբը ի տես բոլորի փողոց չլցնել, եւ նրանք միշտ էլ ներսում գտել են հակասությունների լուծումը: Իսկ, այ կոալիցիոն առաջարկություն չստացած ԲՀԿ-ի ներսում Ռոբերտ Սեդրակիչը պոտենցիալ հենարան ունի:
Օսկանյանաքոչարյանական թեւ ԲՀԿ-ում միշտ էլ եղել է: Հիմա էլ, ներկուսակցական որոշակի տարաձայնություններ կան, այսպես ասած, քաղաքական եւ կարիերիստագործարարական թեւերի միջեւ: Եթե այդ հակասությունների տրամաբանական շարունակությանը նայենք, ապա օբյեկտիվորեն բացառված չէ, որ քաղաքական թեւն ամբողջությամբ դեմքով շրջվի դեպի Ռոբերտ Քոչարյան, իսկ ինչ վերաբերում է մյուս թեւին, ապա բավականին տրամաբանական է թվում դրա տարալուծումը ՀՀԿ-ի հետ, եթե, իհարկե, հանրապետականները ցանկանան նրանց ընդունել:
Դե իսկ, ինչ վերաբերում է ընդդիմության ամենաանհաշտ հատվածին, ապա նրանց մոտ քաղաքական ապագայի շանսերը զրոյականից քիչ են տարբերվում: Ի տարբերություն «ռեբրենդինգ» անցած ՕԵԿ-ի եւ, միգուցե, նոր նախագծերի` ի դեմս ԱԺ-ում գերակտիվ Նիկոլ Փաշինյանի եւ «ամենայն հայոց լուսավորիչ» Էդմոն Մարուքյանի կուսակցությունների:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ





Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top