Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

ՍԱՀՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՍՏԻՊՎԱԾ ԷԻ, ՀԻՄԱ` ՈՉ»

Արխիվ 12-16

 

ՍԱՀՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՍՏԻՊՎԱԾ ԷԻ, ՀԻՄԱ` ՈՉ»

Լորում Համո Սահյանի տունը կառուցվել է դեռեւս 1972-73 թվականներին` Կիմ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, Լորի կոլտնտեսության միջոցներով, բայց այն այդպես էլ անավարտ է մնացել: 40 տարիների կիսակառույցը նախատեսված է եղել բնակելի տան համար: Նոր կառույցը, որպեսզի համապատասխաներ տուն-թանգարանի պահանջներին, ստեղծվեց բոլորովին նոր նախագիծ` պահպանելով միայն երկրորդ հարկի դիմահայաց պատը եւ աստիճանների դիրքը: 2010-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Լոր համայնքի հարեւան` Շամբի գործարան, Լորի համայնքապետ Դավիթ Առուստամյանը խնդրանքով դիմել է նախագահին` աջակցություն ցուցաբերել` Սահյանի տունը թանգարանի վերածելու համար: Նախագահը ոչ միայն դրական պատասխան է տվել, այլեւ հետաքրքրվել է անգամ տուն-թանգարանի հետագա պահպանության հարցով, եւ նախագահականից 3 տարվա համար կոնկրետ գումար հատկացրել` թանգարանի տնօրենի հաստիք պահելու համար:ՍԱՀՅԱՆՈՎ ԼԵՑՈՒՆ

 

 

ԵՎ ՍԱՀՅԱՆԱՇՈՒՆՉ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
Հիմնանորոգումն իրականացել է Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամի` 34 մլն դրամ ֆինանսավորմամբ, իսկ համայնքային` 10 տոկոս ներդրումը կատարել է ամերիկահայ մի բարերար: Այժմ «Համո Սահյանի անվան տուն-թանգարան» ոչ առեւտրային կազմակերպությունը ենթակա է Լորի համայնքապետարանին: Համայնքապետը նշել է, որ իրենց նպատակը տուն-թանգարան ստեղծելն է` պահպանելու այն կոլորիտն ու միջավայրը, որը միայն եւ միայն սահյանական պիտի լինի, Սահյանով լեցուն եւ սահյանաշունչ, որտեղ պիտի «ապրի» Սահյանը:
Տուն-թանգարանի առաջին հարկում թոնրատունն է, որտեղ պահպանվել է Խաչիպապենց թոնիրը, որի մասին գրել է` «Թոնրի շրթունքը, որ մի ժամանակ բոցից էր ճաքում, Հիմա ճաքել է բոցի կարոտից…»: Պահպանվել է հացի տաշտը` նույնպես անմահանալով սահյանական տողերում` «Տաշտը, որի մեջ Խաչիպապ պապի Հարսանյաց հացի խմորն են հունցել, եւ հոգեհացի խմորը նաեւ…»:
«Մնացած ամեն ինչը տարբեր տեղերից գտել-բերել ենք եւ շարունակում ենք բերել: Հայթայթել ենք Սահյանի անձնական իրերից` նրա գրամեքենան, հայտնի ցիլինդրը, մոխրաման, գրիչ, այլ իրեր, որ թանգարանին են նվիրել նրա քույրերը: Լուսանկարներ եւ արժեքավոր կիսանդրի, Սահյանի անձնական գրասեղանը Կիմ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներն են նվիրել: Այդ կիսանդրին կտեղադրվի տուն-թանգարանի մուտքի պատին` «Համո Սահյանն իր Լորինն է» մակագրությամբ: Գտել ենք Սահյանի` վաճառված տան կահույքը, որը պահպանել է երեւանյան տան հարեւանը: Ձեռագրեր եւ այլ փաստաթղթեր է նվիրել Շչորս Դավթյանը, Սասուն Պասկեւիչյանը խոստացել է նվիրել Սահյանի կոշիկները, նկարիչ Սլավիկ Խաչատրյանը` որմնանկար կնկարի: Որտեղ լսում ենք` մի բան կա, հապճեպ հետաքրքրվում ենք. կնվիրեն` շատ լավ, չեն նվիրի` իրենց խիղճը»,- նշել է Լորի համայնքապետը:
«ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ՄԵԶ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ
ՄԱՍՈՒՆՔՆԵՐ ՎԱՃԱՌԵՆ»
Ի տարբերություն Չարենցի ու Սեւակի` Սահյանի մասունքները ճակատագրի ու ապրած կյանքի բերումով ցաք ու ցրիվ են եղել, որոնց մի մասն էլ վերջին տարիներին որդին` ՆԱԻՐԻ ՍԱՀՅԱՆԸ որոշել էր վաճառել` տուն-թանգարան հիմնելու եւ արձան տեղադրելու համար: Թերեւս թանգարանի հարցը լուծված է, իսկ արձանի համար մրցույթ է հայտարարված:
Սահյանի մասունքների ու ձեռագրերի մի մասը պահպանված է նաեւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Մեզ հետ զրույցում թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ տեղեկացրեց. «Այն, ինչ մենք ունենք թանգարանում թվայնացրել ենք եւ պիտի փորձենք Լորում բացված այդ տուն-թանգարանին ամեն կերպ օգտակար լինել»:
Անդրադառնալով Նաիրի Սահյանի` հոր արխիվը վաճառքի հանելուն, Կ. Վարդանյանն ասաց. «Այո, նա պարբերաբար թանգարան է այցելում: Անկեղծ ասած, փորձեցի համոզել, որ եթե դնենք գնահատելու, ախր գնահատման չափանիշ չկա: Արխիվը` արխիվ չէի ասի: Մենք ունենք Արշակ Չոպանյանի արխիվ, որ 60 հազար միավորից ավելի է, ընդ որում, միավոր ասելով` նկատի ունենք միայն նամակը, այն կարող է ձեռագիր տետրակ լինել կամ գիրք` 1000 կամ 1500 էջ: Տվյալ պարագայում խոսքը 500 էջի մասին է, կեսն էլ` մեքենագիր: Ֆոնդային հանձնաժողովին հանձնարարել եմ, հատ-հատ ուսումնասիրում են: Փորձենք ինչ-որ գին սահմանել, որպեսզի առաջարկ ներկայացնենք նախարարություն: Ամեն դեպքում, գրականագետներով, ֆոնդապահներով ու արխիվագետներով ինչպիսի գին էլ սահմանենք, նկատի ունենալով, որ Սահյանը մեր ամենամեծերի շարքին է դասվում, կազմած գումարը չի գոհացնում Սահյանի որդուն: Ես ուսումնասիրում էի, պատկերացրեք խորհրդային տարիներին Թումանյանի կամ Իսահակյանի ձեռագրերը պետությունը գնել է 3,5 կամ 8 ռուբլով, եթե դա դոլարի վերածենք, միեւնույնն է, քիչ գումար է կազմում»,- վստահեցրեց Կ. Վարդանյանն ու հավելեց. «Շատ ուրախ կլինեի, որ ժառանգը լինեի այդպիսի մեծության ու իմանայի, որ վերջապես ծննդավայրում պետությունը թանգարան կառուցեց: Հրաշալի շենք է, եւ հիմա էլ պետությունը ցուցադրությունը շարունակում է: Էլ չեմ ասում, որ ֆոնդերում 1200 մեծերի` Սայաթ-Նովայից սկսած ինչ հնչեղ անուն որ հիշեք գրականության, թատրոնի, կինոյի եւ երաժշտարվեսի ոլորտներում, գրեթե բոլորի արխիվները ամբողջությամբ կամ մասնակի այստեղ են պահպանվում: Մի մասը հեռատես հեղինակները իրենց ողջության օրոք անձամբ են հանձնել թանգարանին, մի մասն էլ` ժառանգներն են բերել եւ շարունակում են բերել: Հազվադեպ է լինում, որ ինչ-որ մեկը գալիս է ու փորձում վաճառել եւ մենք այսպիսի զրույց ենք տանում իրենց հետ: Նյութերը գնման եղանակով համալրելու համար պետությունը մեզ միջոցներ չի տրամադրում, ընդամենը եզրակացություն է ուզում` եթե շատ արժեքավոր է, ֆոնդային հանձնաժողովը եզրակացություն է կազմում եւ ներկայացնում պետությանը: Ամեն դեպքում, թող ներվի ինձ, չէի ուզենա որ մեզ Համո Սահյանի մասունքներ վաճառեն, այդ մասունքների վերջնական ու ամենաճիշտ հանգրվանը հենց մեր թանգարանն է, որտեղ պահպանվում է  Սահյանի, նրա սերնդակիցների ու ուսուցիչների արխիվները: Սա իմ անձնական դիրքորոշումն է միեւնույն ժամանակ կրկնում եմ` դա ժառանգի սրբազան իրավունքն է վաճառել, նվիրել կամ ցանկացած կերպ տնօրինել մասունքները եւ գնահատական տալ չեմ կարող»,- եզրափակեց տնօրենը:
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԲԱՑՎԵԼ, ԲԱՅՑ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ
Այնուամենայնիվ, մեծ բանաստեղծի որդին` Նաիրի Սահյանը, արդեն ստիպված չէ վաճառել հոր սրբազան մասունքները: Ավելին` «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Փառք Աստծո, ամեն ինչ ընթանում է իր հունով: Իսկ թե երբ թանգարանը դռները կբացի հանրության առաջ, մեծ գրողի միակ ժառանգը չցանկացավ ժամկետներ նշել. «Չեմ ցանկանա կոնկրետ ժամկետներ նշել, բայց եթե ամեն ինչ այսպես նորմալ ընթանա, ուրեմն գարնանը` ապրիլի կեսերին, արդեն պատրաստ կլինի»: Սահյանի միակ ժառանգը տեղեկացրեց, որ չնայած տուն-թանգարանը դեռ չի բացվել, բայց այցելուներ լինում են: Իսկ Երեւանում արձանի տեղադրման մասին նշեց. «Գիտեմ, որ մրցույթ է հայտարարված, բայց դեռ տեղեկություն չունեմ այդ մասին: Միայն գիտեմ, որ այն կիսանդրին, որը պիտի Լոր գյուղի տուն-թանգարանի պատին ամրացվի, հիմա պատրաստ է, Գետիկ Բաղդասարյանի արվեստանոցում է, արդեն պատվանդանը բերել են եւ մեկ շաբաթ, տասն օրվա ընթացքում արդեն կտեղադրեն»:
Հոր արխիվը վաճառելու մասին հավելեց. «Այն ժամանակ ստիպված էի, հիմա` ոչ: Բայց դե, արխիվը ինձանից հետո պիտի՞ մնա մի նորմալ տեղ: Ա՛յ, մտածում եմ, տեսնեմ, եթե տուն-թանգարանը պայմաններ ունենա այդ ձեռագրերը պահպանելու, ապա կթողնեմ տուն-թանգարանում: Որտեղ ապահով է, այնտեղ էլ կմնա»,- ասաց Ն. Սահյանն ու հույս հայտնեց, որ Աստծո կամոք մոտ երկու ամսից կհանդիպենք տուն-թանգարանում:
Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸԻՆՉՊԵՍ ՍԱՀՅԱՆԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ
ՀԱՅՏՆՎԵՑ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ ՄՈՏ
«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ փաստեց, որ Սահյանի կոշիկներն իր մոտ են, եւ չնայած դրանք իր համար մասունք են, խոստացավ, երբ թանգարանը բացվի, այն հաստատ կնվիրաբերի. «Համո Սահյանն անընդհատ ինձ հետ է` իմ երգերում, իմ զրույցներում: Ես իր հետ շատ հետաքրքիր հարցազրույց եմ վարել 1988 թվականին, որը շարունակաբար տպագրվել է «Ասպարեզ» թերթի 4 համարներում: Նա եզակի անձնավորություն էր»:
Մինչ Ս. Պասկեւիչյանը Սահյանի կոշիկները կնվիրաբերի թանգարանին, հետաքրքրվեցինք, թե դրանք ինչպե՞ս են հայտնվել նրա մոտ: Պարզվեց, որ հենց 1988 թվականի հուլիսին, Լոս Անջելեսում, երբ Համո Սահյանը եւ Վահագն Դավթյանը 3 օրով հյուր են եղել Ս.Պասկեւիչյանի տանը, որոշել է նվերներ գնել Համո Սահյանի համար: Մի քանի հագուստներ գնելուց հետո նկատել է, որ կոշիկները հնամաշ են, ու խնդրել է Սահյանին չմերժի նաեւ կոշիկներ նվիրելու իր ցանկությունը: Չնայած դժվարությամբ, բայց Պասկեւիչյանին հաջողվել է համոզել ու գնել կոշիկ: Սահյանը հավանել է այն եւ նորը հագնելով` ցանկացել է դեն նետել իր հին կոշիկները, բայց Պասկեւիչյանը չի թողել` ասելով. «Ո՞ւր ես գցում, այդ կոշիկներն ինձ պետք է, դա մասունք է»: Համո Սահյանը լսելով Պասկեւիչյանի այդ բացականչությունը` ծիծաղել է ու հին կոշիկները տվել նրան: «Երբ 2004-ին վերադարձա Հայաստան, ինձ հետ բերեցի այդ կոշիկները: Ա՛յ, ինձ համար դրանք մասունք են: Այդ հսկան` Հ. Սահյանը, ինձ համար երրորդ մեծությունն էր բանաստեղծների մեջ` Չարենց, Սեւակ, Սահյան...»:





Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top