Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո) Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին Պակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ) Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ) Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութ Եվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The Economist

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵԿԵԼ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵԿԵԼ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ


ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հենց առաջին օրը կառավարության նիստից հետո առիթ ունեցանք զրուցելու ՀՅԴ-ական ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ նորանշանակ նախարարը գործադիրում վերոնշյալ պորտֆելը ստանձնում է արդեն 4-րդ անգամ, քանի որ այս պաշտոնին է եղել 1998-1999թթ.-ին, հետո` 2001-2003թթ.-ին, ապա` 2006-2008թթ.-ին: Ի դեպ, վերջին վերանշանակումը տեւել է ընդամենը երկու ամիս: Իր պաշտոնավարման տարիների ու առաջիկա ծրագրերի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ՞

 

Պարոն նախարար, Ձեր պաշտոնավարման տարիները հիշատակվում են` որպես ուսուցիչների օպտիմալացման ծրագրի իրականացման տարիներ: Արդյո՞ք եկել եք շարունակելու այն:

– Օպտիմալացման ծրագիրը չի կարելի կապել մեկ կամ երկու նախարարի անվան հետ, որովհետեւ ծրագիրն ամբողջ գործունեության ընթացքում է իրականացվել: «Օպտիմալացում» բառը ժողովրդի մոտ մի քիչ արդարաբար բացասական է ընկալվում, բայց գոյություն ունի ինստիտուցիոնալ խոշորացման եւ համապատասխանեցման ծրագիր` ներկրթական եւ որակային: Այն սկսվել է դեռ ինձնից էլ առաջ` 1997 թվականից: Այդ համապատասխանեցումը միջազգային համակարգերի համապատասխանությունն է, առանց որի որեւէ երկիր չի կարող առաջ գնալ: Հիմա այդ քաղաքականության ընթացքում ինչն է հաջողվել, ինչը` չի հաջողվել, սա է խնդիրը: Բայց մեզ համար առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի դպրոցի ուսուցիչը: Միանշանակ, պիտի փորձենք բյուրոկրատական քաշքշուկներից ազատել ուսուցչին եւ թողնել, որ զբաղվի կրթության որակով:

 

«ԵԹԵ ԱՅԴ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ ՈՐԵՎԷ ՏԵՂ ԽԱԽՏՈՒՄ ՆԿԱՏԵՔ, ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՄ»


Իսկ նախարարությունում կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, մասնավորապես` ՀՀԿ-ական կադրերը կփոխարինվե՞ն դաշնակցականներով:

– Կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի համար նախեւառաջ չափող միավոր է նրա պրոֆեսիոնալիզմը: Ուզում եմ հստակ հայտարարել, որ այլ չափման միավոր կրթության համակարգում իմ գործունեության ժամանակ չի եղել եւ չի լինի: Մարդն իր պաշտոնին պետք է բավարարի իր կարողություններով, նվիրվածությամբ, փորձառությամբ: Եվ եթե երիտասարդ է, ժամանակ է պետք, խնդիր չկա, բայց պիտի ճիշտ կադր լինի ճիշտ տեղում, ու այս դեպքում ինձ համար ամբողջությամբ երկրորդական է նրա կուսակցական պատկանելությունը: Սա միանշանակ սկզբունք է ինձ համար, եւ եթե այդ սկզբունքից որեւէ տեղ խախտում կնկատեք, պատասխան կտամ:

Ի դեպ, պատասխանատվության մասին. Ձեր նախորդ պաշտոնավարման տարիներին եղե՞լ են սխալներ ու բացթողումներ:

– Չէի ասի սխալներ, բայց յուրաքանչյուր անգամ մեկ կամ երկու տարի եմ պաշտոնավարել ու այդ իմաստով քայլեր կատարվել են, բայց արդյունքի համար ժամանակ է պետք, որ ներկայացնես եւ պատասխան տաս: Այս անգամ վիճակն այնպիսին է, որ արդեն իսկ ունենք արդյունք: Ի վերջո, կրթական համակարգը բավականին կայացած է եւ, երեւի թե, այս նոր ժամանակաշրջանի համար հիմնական խնդիրը պետք է լինի որակի ապահովումը:

 

ՀՅԴ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ ՉԻ՞ ԳՆԱՑԵԼ


Որո՞նք եք համարում ոլորտի այն կարեւորագույն խնդիրները, ինչի լուծմանը առաջինը ձեռնամուխ կլինեք:

– Կրթական համակարգից դուրս չեմ եղել, որովհետեւ այս ողջ տարիների ընթացքում` 7-8 տարի, դասավանդել եմ Երեւանի պետական համալսարանում: Բայց եթե ինձ տաք երկու շաբաթ ժամանակ, մեծ մամլո ասուլիսով բոլոր հարցերին կպատասխպանեմ: Իսկ գաղտնիք չէ, որ այն հարցերը, որոնք դուք ուղղելու եք, մեզ ուղեկցում են շուրջ 10-20 տարի: Կրթության եւ գիտության նախարարության համակարգը բավականին մեծ է, ճյուղավորված, եւ ձեր հարցերին մեկ նախադասությամբ դժվար է պատասխանել: Այդուհանդերձ, իբրեւ համալսարանի դասախոս եւ կրթությունը ներսից ճանաչող մարդ` պետք է եւս մեկ անգամ շեշտեմ, ժամանակն է, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակի խնդիրների վրա: Դրա համար խնդրում եմ մեկ-երկու շաբաթ, որպեսզի հասկանամ` ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, որից հետո շատ թափանցիկ, հստակ կներկայացնենք Ձեզ:

Լուրեր էին շրջանառվում, որ ՀՅԴ-ում ԿԳ նախարարի հավանական թեկնածուներն են Լիլիթ Գալստյանը եւ Դուք: Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը էլի Ձեր թեկնածության վրա կանգ առավ:

– Կարծեմ Գերագույն մարմնի մեր ներկայացուցիչները պատասխանել են այդ հարցին, որ Դաշնակցությունը հարմար է գտել ինձ ներկայացնելու: Միեւնույն ժամանակ, ընդգծեմ, որ մեր կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել եւ չի ընթանա: Իհարկե քննարկվել են տարբերակներ, որովհետեւ մենք ունենք լավ կադրային բազա` հատկապես կրթության բնագավառում: Եվ այս առումով կարող եմ, բացի Լիլիթ Գալստյանից, ով իմ մտերիմն է, որին շատ սիրում ու հարգում եմ, նշել եւս 5-6 անուն, որոնք կարող էին այս պաշտոնը զբաղեցնել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top