«Փաստ». Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Արցախի նախագահի կարծիքն էականորեն հակասում է ՀՀ պաշտպանության նախարարի հնչեցրած տեսակետին
Մամուլի տեսություն«Ապրիլյան պատերազմի թեման վերջին մի քանի ամիսներին հայկական հանրային օրակարգում առաջնային հարցերից մեկն է։ Օրերս ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, թե «Ապրիլյան մարտական գործողություններն ավարտվել են որոշակի տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»։
«Փաստ» թերթի հետ տեղեկություններով` թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակներում բավականին տարօրինակ են համարում, որ անվտանգության հետ կապված կոնկրետ իրադարձության վերաբերյալ երկու երկրների առանցքային դեմքերի հայտարարությունները հակասում են իրար. շատերի համոզմամբ, Ստեփանակերտում նախօրեին արված հայտարարությունն ակնհայտորեն հակասում է պաշտպանության նախարարի տեսակետին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

