Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

ՀՅԴ-ն պահանջում է Արման Բաբաջանյանից մամուլի ասուլիս հրավիրել եւ ներողություն խնդրել

Իրավական

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է ՀՅԴ հայցի քննությունն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի:

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարի Ա. Բաբաջանյանն իր ելույթում ՀՅԴ-ին անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»: Վերոնշյալի համար ՀՅԴ-ն պահանջում է պատգամավորից վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտության համար վճարել խորհրդանշական մեկ ՀՀ դրամ` որպես փոխհատուցում: Սակայն նշենք, որ մեր տեղեկություններով` դատարանը հետաձգել է նիստը` բավարարելով հայցվոր կողմի ներկայացուցչի միջնորդությունը` հայցի առարկայի եւ հիմքերի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ:

ՀՅԴ-ականները խնդրում են դատարանից Արման Բաբաջանյանին պարտավորեցնել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով ուղիղ եթերում ներողություն խնդրել, իսկ դրա անհնարինության առաջանալու դեպքում` պարտավորեցնել պատասխանողին` գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հինգ օրացուցային օրվա ընթացքում հրավիրել մամուլի ասուլիս եւ ՀՀ ողջ տարածքում հեռարձակվող հեռուստատեսային ալիքների առնվազն թվով չորս լրագրողների ներկայությամբ ներողություն խնդրել ՀՅԴ-ից` հնչեցված վիրավորական արտահայտությունների համար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ