Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Այսօր մնացորդային վերաբերմունք է ցուցաբերվում գյուղատնտեսության նկատմամբ.Նախկին փոխնախարարը ահազանգում է ոլորտի խնդիրների մասին

Տնտեսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարբերաբար ներկայացնում է տնտեսության և առհասարակ տարբեր ոլորտների ցուցանիշներ՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Մասնագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հաճախ անտեսվում են անկումային ցուցանիշները, իսկ որոշ ցուցանիշներ առանց դրանց ուղղակի չեն արտացոլում իրականությունը: Մասնավորաբար, մասնագետները ահազանգում են, որ լուրջ խնդիրներ, անկումային ցուցանիշներ ունենք գյուղատնտեսության ոլորտում: 

Իրականում ինչ խնդիրներ առաջ է կանգնած գյուղացին, ինչու են խաղողի մթերման գները իջեցվում եւ այլ հարցերի շուրջ <<Իրավունքը>> զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ, ով նախ նկատեց.

-Վերաբերմունքը առհասարակ չկա գյուղատնտեսության ոլորտի վրա: Թեեւ ՀՆԱ-ի 24-25 տոկոսը գյուղատնտեսությունն է ապահովվում իր վերամշակող ոլորտով հանդերձ, բայց այս ոլորտը չունի կառավարման մարմին:  Գյուղատնտեսության նախարարությունը կցակառույց դարձնելը էկոնոմիկայի նախարարությանը՝ արդեն ինքնստիքյան վերաբերմունք էր գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ: Սա կարեւոր ոլորտ է, որը պետք է ունենա օպերատիվ  կառավարում, բայց ինչ ենք տեսնում... Առհասարակ գյուղատնտեսության ոլորտը ներդրումների լուրջ կարիք ունի, բայց այսօր մնացորդային վերաբերմունք է ցուցաբերվում գյուղատնտեսության նկատմամբ:

Հ.Գ. Զրույցի ուշագրավ հատվածները կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ