«Առջևում մենք հաղթանակներ ենք ունենալու» Խորեն Բայրամյան
Սպորտ
Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Սկոպյեում 1-2 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։
«Ռոստովի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նորեկ Խորեն Բայրամյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել հանդիպման մասին։
«Նորամուտս Հայաստանի հավաքականում այնպես չեղավ, ինչպես ակնկալում էի, բայց սա ֆուտբոլ է։ Վստահ եմ՝ առջևում մենք հաղթանակներ ենք ունենալու»,- գրել է Բայրամյանը։
Հիշեցնենք, որ Բայրամյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց առաջին խաղակեսից հետո։