Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Կամք-ականները Արայիկի հրաժարականը պահանջեցին ոչ թե վարչապետից, այլ՝ Սորոսի գրասենյակից (Տեսանյութ)

Թեմա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող Ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամները այսօր կայացած հանրահավաքից հետո` որոշեցին նաեւ քայլերթ իրականացնել` դեպի Սորոսի «Բաց հասարակություն-հիմնադրամներ» գրասենյակի դիմաց եւ գրասենյակի գործադիր տնօրենից պահանջել հեռացնել Արայիկ Հարությունյանին: Ինչպես նշեց նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ. «Գնում ենք Արայիկի տիրոջ մոտ, որ նրան հեռացնի մեր կրթության համակարգից: Մեր կրթական համակարգն այլասերման արոտավայր չէ»: 

Ի դեպ, ԿԱՄՔ-ականները տեղեկացրին, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ուղիղ տասը օրից` սեպտեմբերի 17-ին, ժամը` 18:00-ին, կրկին ԿԳՄՍ նախարարության դիմաց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ