Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանին կալանավորելու որոշումը կհրապարակվի այսօր․ փաստաբան

Իրավական

Ալկոհոլային  թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է։ «Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը  կհրապարակվի այսօր՝ 17։00-ին»։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։

Գևորգյանը փոխանցեց նաև, որ Աշոտ Հովսեփյանի՝  կորոնավիրուսի երրորդ թեստի պատասխանը բացասական է․ «Պաշտպանյալս ինքնակամ ներկայացնել է դատարան»։

 

Նշենք, որ  Հովսեփյանի մոտ արձանագրվել էր թոքաբորբ։ Նա երկու անգամ թեստավորվել էր՝ սկզբում դրական, հետո՝ բացասական պատասխան էր եկել, որից հետո որոշվել էր երրորդ անգամ թեստավորել։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին՝ ընդհանուր 46 դեպք,  որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Ալկոհոլային թունավորումից  բուժում է ստանում 13 պացիենտ։

Դեպքի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել էր երեք անձ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ