Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ «Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա

«Փաստ». Իշխանությունը նախ շոուն է ապահովում, հետո «հետողորմյա» է անում. այս անգամ` թիվ 114 դպրոցի տնօրենի հերթն էր

Մամուլի տեսություն

«Երևանի թիվ 114 դպրոցում ատեստատների հանձնման փոքրիկ միջոցառումը ամռան սկզբին իշխանությունները դարձրեցին «փոթորիկ մեկ բաժակ ջրում»: Նախ՝ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղադրեց համապատասխան տեսանյութը՝ նշելով, թե իբր դպրոցում Վերջին զանգի արարողություն են կատարել արտակարգ դրության ժամանակ, ապա գրառում կատարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե «մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:

Նախարարը նախ՝ խիստ նկատողություն էր հայտարարել տնօրեն Ռուզաննա Կոստանյանին, ապա նրան ազատել աշխատանքից: Նախարարն անտեսել էր թե՛ պարզաբանումները, թե՛ աշակերտների ու ծնողների ձայնը՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի: Եվ ահա, դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի էր տվել ԿԳՄՍ նախարարությանը՝ իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ համապատասխան հրամանը անվավեր ճանաչելու պահանջով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դատարանը նախանիստ է արել և օրենքի ուժով խիստ նկատողությունը կասեցվել է: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս, այս որոշումից հետո նախարարը չեղյալ է հայտարարել նաև Ռուզաննա Կոստանյանի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը, այսինքն՝ նա վերականգնվել է աշխատանքում:
Փաստացի, այս օրինակը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ իշխանությունները նախ ապահովում են շոուն, ապա իրականացնում այդ շոուից բխող քայլեր, իսկ հետո, երբ պարզվում է, որ ո՛չ պատճառ կա, ո՛չ իրավական հիմքեր, «հետողորմյա» են անում, ընդ որում՝ մաքսիմալ ծածուկ, այն դեպքում, երբ սկզբից մեծ աղմուկ էին բարձրացրել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ