Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

COVID-19-ի դեպքում ստերոիդային դեղամիջոցները կօգնեն մահացության նվազմանը․ հետազոտություն

Առողջապահական

Այսօր լայնորեն օգտագործվող եւ գնային առումով մատչելի հակաբորբոքային ստերոիդային միջոցները կարող են փրկել COVID-19-ով պացիենտների կյանքը, որոնք ծայրահեղ վիճակում են։ Դա յուրաքանչյուր 100 մարդուն բաժին ընկնող 8 փրկված կյանք է, հայտնում է BBC-ն։

Հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA գիտական ամսագրում, եւս մեկ անգամ ապացուցել է դեքսամետազոնի եւ հիդրոկորտիզոնի արդյունավետությունը։

Ծանր հիվանդ 1703 պացիենտների հետազոտությունը ցույց է տվել, որ ստանդարտ բուժման դեպքում մահացել է 40 տոկոսը, իսկ ստերոիդներ ընդունելու դեպքում՝ 32 տոկոսը։ Հարկ է հիշել, որ այս հետազոտություններն անցկացվել են միայն ամենածանր հիվանդների ներգրավմամբ։

Ինչպես հայտնի է, ստերոիդային միջոցները նվազեցնում են բորբոքումը եւ կարող են «հանգստացնել» իմունային համակարգը։ Դրանք այսօր ակտիվորեն օգտագործվում են արթրիտի եւ ասթմայի, ինչպես նաեւ մի քանի ծանր ինֆեկցիաների դեպքում։

Կարծիք կա, որ ստերոիդները չեն օգնում կորոնավիրուսային ինֆեկցիայի վաղ փուլերում, երբ ախտանիշների մեջ ներառվում են հազը, տենդը, համի կամ հոտի անսպասելի կորուստը։ Բայց հիվանդության զարգացմանը զուգահեռ՝ իմունային համակարգը կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ վնասելով թոքերն ու այլ օրգաններ։ Հենց այս փուլում է անհրաժեշտ ստերոիդային միջոցների ներարկումը։

Գիտնականներն այս հետազոտության ժամանակ փոքր դեղաչափեր են օգտագործել։ Այս պահին, սակայն, ոչ մի ապացույց չկա, որ մեծ դեղաչափերն ավելի արդյունավետ կլինեին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ