Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.am Բոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Ճապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ) Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասին Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)

«Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» հայ ջրասուզակի ցուցահանդեսում

Արխիվ 16-20

Այսօր Թեքեյան Կենտրոնում  բացվել եւ մինչեւ փետրվարի  7-ը կգործի մոսկվաբնակ հայ նեյրովիրաբույժ, ջրասուզակ եւ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի հեղինակած «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որին ներկա էին  ՀՀ մշակույթի  նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի` Մշակույթի բաժնի վարիչ Իրինա Կասացկայան, արվեստագետներ, արվեստասերներ: Բացառիկ ցուցահանդեսում ներկայացված 66 աշխատանքներն իրենց պատկերներով եւ գեղարվեստական անվանումներով վկայում են հեղինակի բազմակողմ զարգացության մասին: Փոխնախարար ՆԵՐՍԵՍ  ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ  խոսքով,  նմանօրինակ  ձեռնարկի  կազմակերպումն  ուշագրավ է նաեւ այն առումով, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է Հայաստանում  զարգացնել ջրին առնչվող մշակույթի ներկայացման մեթոդները եւ առաջիկայում նախատեսում է Սեւանա լճում ստորջրյա թանգարան բացել, ինչը կնպաստի ներքին զբոսաշրջության զարգացմանը.  «Հուսով եմ, որ առիթ կունենանք այդ կապակցությամբ Սերգեյ Գասպարյանին Հայաստանում տեսնելու, եւ հաջորդ ցուցահանդեսներն արդեն հարստացած կլինեն հայաստանյան պատկերներով»:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի  տնօրեն ԱՐՄԵՆ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ  մասնավորապես նշեց. «Սերգեյ Գասպարյանն այն հեղինակներից է, ում աշխատանքները պատիվ կբերեն աշխարհի ցանկացած ցուցասրահի: Հպարտ եմ, որ այս լուսանկարների հեղինակը մեր հայրենակիցն է եւ նաեւ հավատացած եմ, որ շուտով նա Հայաստանում մասնակից կդառնա այլ հետաքրքիր ծրագրերի»:

Իրինա Կասացկայան շնորհավորելով հեղինակին եւ ցուցահանդեսի  կազմակերպիչներին, ցանկություն հայտնեց, որպիսի այս յուրօրինակ ու տպավորիչ ցուցադրությունը լինի  շարունակական եւ  ներկայացվի  այլ քաղաքներում, ինչին  հնարավորինս կօժանդակի Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը: Ցուցահանդեսի համադրող, Photo.Podium.com  ինտերնետային  ռեսուրսի հայաստանյան  ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը, ներկայացնելով հեղինակին, հավելեց. «Նա սկսեց լուսանկարել  իր կյանքի դժվար պահին եւ այլեւս չդադարեց.  շատ է ճամփ որդում,  նկարում է ու ամեն նկարին լիրիկական մոտեցում է ցույց տալիս: Հատկանշական են լուսանկարների  անվանումները, որոնք  խոսում են նրա երեւակայության, կատակասիրության,  աշխարհի մարդ լինելու մասին»:

Սերգեյ Գասպարյանը ծնվել է 1953թ. Մոսկվայում, բժիշկների ընտանիքում: Կրթությամբ եւ մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր: 35 տարի աշխատում է Ռուսաստանի առաջատար եւ համաշխարհային ճանաչում ունեցող ՌԲԳԱ-ի Ն.Ն.Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես վիրահատության բլոկի բաժնի պետ: Ամբողջ ազատ ժամանակը նվիրում է լուսանկարչությանը. լինելով նաեւ փորձառու ջրասուզակ, կարողանում է պատկերել ծովերի եւ օվկիանոսների ստորջրյա հրաշալիքները: Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության (լուսանկարչության բաժին) անդամ է, մոսկովյան ժամանակակից լուսանկարչական ոլորտի ակտիվ մասնակից: Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների Երեւանում, Գյումրիում, Թբիլիսիում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Մինսկում. արժանացել է մրցանակային տեղերի:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ֆիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանՔաղաքացու օրը մի տարի խալի եք լվանում, խորոված ուտում, մարդիկ էլ նայում են իրար, չգիտեն՝ ինչ անեն․ Էդգար ՂազարյանՔոչարյանը՝ զինված ադրբեջանցու մասին․ Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց ա լինումԷդ ի՞նչ ինստիտուտ է, որ զանգել, ասել եք՝ աշխատողին տիրություն արա. Ղազարյանը՝ ՔՊ-ականինԵրբ հանրային ծառայողն ընդդիմադիր է, ասում եք՝ զսպված չէ, ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում էԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան Հայաստան-Ադրբեջան սահմանին չվերահսկվող կտորներ կարող են լինել… Լուծումներ պիտի առաջարկվենԱվելի քան 20 մլն ամերիկացի թոշակառուներ 90-ական դոլար կստանան«Էն «հին, քխ, վատ նախկինների» ավադույթները շարունակվում են». ԽամոյանԵվրագոտում գնաճը հասել է վերջին երեք տարվա առավելագույն մակարդակինԱրևմտյան երկրները աջակցում էին ՔՊ-ին, սա ԵԽԽՎ-ն չի նշել, անարդար է, խոսել է ՌԴ-ի աջակցությունիցԱյս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.amՇաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կաԲոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ումՄայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա էՈրոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի հետ․ ՄեդվեդևԴիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված