Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան Քրդստանը ԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times «Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Լուսավոր սահմանը» Վազաշեն եւ Այգեպար համայնքներին ապահովեց էներգախնայող լամպերով

Արխիվ 16-20

Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ուշադրության կենտրոնում պահելու եւ աջակցելու նպատակով,  օրերս «Լուսավոր սահման» նախաձեռնության անդամները եւ մի շարք կամավորներ այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն եւ Այգեպար գյուղեր, որտեղ երկու համայնքների  390 բնակիչների բաժանեցին էներգախնայող  LED լամպեր: Սահմանամերձ գյուղերում յուրաքանչյուր ընտանիքի նախաձեռնության անդամները փոխանցեցին 5-ական լուսադիոդային լամպ, որոնցից յուրաքանչյուրը համարժեք է 100 վատանոց շփման լամպի, սակայն տասն անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսում:

«Լուսավոր սահման» նախաձեռնության ներկայացուցիչ  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ նախաձռնության մեկնարկը տրվել է նոյեմբերի 9-ից, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ամբողջությամբ լուսադիոդացվել է. «Դովեղ, Բերքաբեր եւ Ոսկեպար գյուղերը եւս լուսադիոդացվել են: Պատրաստվում ենք այցելել Մովսես, Չինարի եւ Պառավաքար գյուղերը: Նախապես պլանավորված էր, որ այս գյուղերը եւս կայցելենք  հունվարի 28-ին , սակայն եղանակային պայմաններից ելնելով`հետաձգեցինք: Սա մի նախաձեռնություն է, որին կարող են միանալ եւ աջակցել բոլորը` փոխանցելով նույնիսկ 100 դրամ»,-ընդգծեց Հ. Կարապետյանը: Ըստ նրա, նախաձեռնության մեկնարկից առաջ, նախատեսված է եղել լուսադիոդացնել սահմանամերձ եւ թիրախային գոտում գտնվող գյուղերը, սակայն ծրագրի մեկնարկից հետո, որոշվել է , որ այն պետք է տարածվի բոլոր սահմանամերձ շրջանների, այդ թվում` Արցախի վրա. «Ինչո՞ւ սահմանամերձ գյուղեր, քանի որ այստեղ կա անվտանգության հաղթահարման շեմ: Իհարկե,  բոլոր գյուղերում էլ կարիքներ կան, սակայն սահմանամերձում մարդն իր ֆիզիկական գոյության համար մեծ  շեմ ունի հաղթահարելու: Այդ պատճառով որոշեցինք սահմանամերձ գյուղերից սկսել, որպեսզի տեղի բնակիչը զգա որ միայնակ չէ, զգա ուշադրություն եւ աջակցություն, ավելի ամատավորվի եւ ձգտի շենացնել իր գյուղը»,-նկատեց Հովհաննես Կարապետյանը:

«Լուսավոր սահման» նախաձեռնության անդամները պատահական օր չէին այցելել սահմանամերձ Տավուշի մարզ, նրանք հատուկ ընտրել էին հունվարի 28-ը` հայոց բանակի կազմավորման օրը, բանակ, որի կարիքն ավելի շատ ունի սահմանին ապրող բնակիչը:

Նշենք, որ նախաձեռնությանն աջակցել են մի շարք կազմակերպություններ եւ անհատներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,  այդ թվում`«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը, «Արփի Սոլար» ընկերությունը, ՀՀ կառավարության աշխատակազմը, «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ը, «Հաբիթաթ ֆոր հյումենիթի» հիմնադրամը :

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Լարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան ՔրդստանըԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ«Իրավունք». Ով է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը«Ժողովուրդ». Քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված